Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի ձևավորումն առաջին հերթին հետապնդում էր անցյալ դարի վաթսուն-յոթանասունական թվականներին հանրապետությունում մեծ թափով զարգացող ռադիոէլեկտրոնային արդյունաբերությանը որակյալ, երիտասարդ կադրերով ապահովելու նպատակը: Դրանից բացի, ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունները կոչված էին լուծելու և այժմ էլ լուծում են հայ մասնագետներին ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի նվաճումների մասնակիցը դարձնելու խնդիրը: Ամբիոնի սերտ կապը հանրապետության լավագույն գիտահետազոտական հաստատություններից մեկի` ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ հնարավորություն է տալիս էապես ընդլայնելու ինչպես որակյալ պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ գործնական պարապմունքների և պրակտիկ աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները:
Հիմնական գիտական ուղղությունները`
1. Տերահերցային ալիքների տարածումը և գեներացումը տարածական սահմանափակ կառուցվածքներում,
2. Մակերևութային պլազմոն-պոլյարիտոնների տեղայնացման առանձնահատկությունները հաճախությունների տեսանելի և տերահերցային տիրույթներում,
3. Մանրաթելային լազերների ֆեմտովայրկյանային իմպուլսներով տերահերցային ճառագայթման գեներացման տեսական հետազոտումը և թվային մոդելավորումը,
4. Ցածր հզորության ԳԲՀ ալիքների կիրառությունը բժշկության մեջ:
Ամբիոնի առաքելությունը
1. Պատրաստել բարձրակարգ մասնագետներ և իրականացնել միջազգային նշանակության հետազոտություններ միկրոալիքային ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:
2. Խթանել գիտելիքների և տեխնոլոգիաների ներդրումը և ձևավորել ինովացիոն հարթակ Հայաստանի տնտեսության համար:
3. Բարձր որակի և պաշտպանված հեռահաղորդակցական համակարգերի կառուցման խթանում:
Ամբիոնը իրականացնում է ուսուցում և գիտական աստիճանների շնորհում հետևյալ մասնագիտությունով`
Բակալավրի որակավորում`
Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա,
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում:
Մագիստրոսի որակավորում`

Աշխատակիցներ

Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան
Ամբիոնի վարիչ

Յուրի Հովհաննեսի Ավետիսյան
Պրոֆեսոր

Արսեն Ալեքսանդրի Հախումյան
Պրոֆեսոր

Արմեն Հովհաննեսի Մակարյան
Դոցենտ

Դավիթ Հակոբի Բաղդասարյան
Դոցենտ

Վիտալի Պետրոսի Քալանթարյան
Դոցենտ
Անահիտ Սերգեյի Նիկողոսյան
Դոցենտ

Վահե Ռազմիկի Թադևոսյան
Դոցենտ

Արտաշես Յուրիի Վարդանյան
Ասիստենտ

Տիգրան Վանիկի Զաքարյան
Ասիստենտ

Հասմիկ Արամի Մինասյան
Դասախոս

Կարեն Հրաչի Երզնկանյան
Դասախոս