Անգլիական բանասիրության ամբիոնը Երևանի պետական համալսարանում դեռևս 30-ական թվականներին հիմնադրված և հանրապետությունում տարածում գտած երեք օտար լեզուները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) միավորող ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի արժանի ժառանգորդն է:
1991 թվականին, հայկական բանասիրության ֆակուլտետի կազմում գործող օտար լեզուների մասնագիտական բաժինների հիմքի վրա ստեղծված ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետով ձևավորվեց անգլիական բանասիրության ամբիոնի գործունեությունը որպես այդպիսին: Ժառանգելով իր վաստակաշատ ու բազմահմուտ նախորդների` բ.գ.դ., ակադեմիկոս Գ. Ջահուկյանի, փ.գ.դ., ակադեմիկոս Է. Աթայանի, բ.գ.թ., պրոֆեսոր Հ. Թոքմաջյանի, բ.գ.թ., պրոֆեսոր Ե. Մխիթարյանի գիտամանկավարժական հարուստ փորձը` նորաստեղծ ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնեց բ.գ.թ., (բ.գ.դ. 1994 թվականից) դոցենտ Ս. Գասպարյանը (բ.գ.դ., պրոֆեսոր 2000 թվականից):
Վաթսունից ավելի մասնագետներ ընդգրկող անգլիական բանասիրության ամբիոնը, որն այսօր իրականացնում է բազմաբնույթ ուսումնամեթոդական և գիտական գործունեություն, ապահովում է գործնական անգլերենի ուսուցում որպես հիմնական և երկրորդ մասնագիտական լեզու, ինչպես նաև տեսական գիտելիքներ հաղորդում անգլիական բանասիրության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութային արժեք ունեցող փաստերի:
Ստանձնելով հանրապետության առաջատար մասնագիտական ամբիոնի պատասխանատու դերը` անգլիական բանասիրության ամբիոնն այսօր լծվել է բարձրորակ մասնագետների պատրաստման ու որակավորման ծանր, բայց և արժանապատիվ գործին`ամբիոնի գիտական աշխատանքը զարգացնելով տարբեր ուղղություններով:
Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ոլորտում ուշադրության է արժանի այն փաստը, որ ամբիոնում մշտապես լույս են տեսնում մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնա-մեթոդական ձեռնարկներ և բառարաններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են ժամանակակից լեզվաբանության տարաբնույթ արդիական խնդիրների քննությանն ու լուսաբանմանը: Ամբիոնում իրականացվում են նաև թարգմանական աշխատանքներ, մեծ ծավալի խմբագրական և գրախոսական աշխատանք: Ամբիոնում բարի ավանդույթ է դարձել ամբիոնի անդամների ակտիվ մասնակցությունը գիտաժողովների, նաև դրանց գումարումը (ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային), որը լավ հնարավորություն է ոչ միայն կատարված աշխատանքն ամփոփելու, այլև ամբիոնի միջազգային կապերն ընդլայնելու առումով:
2006 - 2007 ուստարում ամբիոնիում բացվել է «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» բաժինը, որը նպատակադրված է պատրաստելու միջմշակութային հաղորդակցության ոլորտի մասնագետներ: Նրանք հնարավորություն կունենան աշխատելու տարբեր հանրապետական և միջազգային կազմակերպություններում, գովազդային գործակալություններում, բանկային և տուրիզմի ոլորտներում:
Անգլիական բանասիրության ամբիոնը արդյունավետ համագործակցություն է իրականացնում նաև Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի հետ, որի կազմում կարևորվում է անգլիական բանասիրության ամբիոնի անդամակցությունը: Ամբիոնն իր գործուն մասնակցությունն է բերում Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացման գործին, մասնավորապես օտար լեզուների (անգլերեն) ոլորտում: Մեծ է նաև ամբիոնի մասնակցությունը ասոցիացիայի ակադեմիական պարբերականի` Armenian Folia Anglistika միջազգային հանդեսի և “News Letter” տեղեկատվական լրագրի հրատարակման գործում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբիոնի մասնագետները, նաև ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրված մասնագետների դասախոսություններ, մասնակցելու նրանց կողմից անցկացվող սեմինարների ու քննարկումների:
Ուսուցման եռաստիճան համակարգի անցնելու կապակցությամբ ամբիոնը վերամշակել և ստեղծել է նոր ուսումնական ծրագրեր, որոնք նպատակաուղղված են համակողմանի մասնագիտական կրթություն ապահովելու բակալավրիատի և մագիստրատուրայի փուլերում` համապատասխանաբար: Այժմ արդեն ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրոսական ուսուցման ծրագրերն ամբիոնում իրականացվում են կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:
Անգլիական բանասիրության ամբիոնում մասնագիտացած շատ շրջանավարտներ այսօր բազմաբեղուն գործունեություն են իրականացնում հանրապետության տարբեր ձեռնարկություններում, նախարարություններում, հանրակրթական և բարձրագույն դպրոցներում, արտերկրի տարբեր համալսարաններում և այլուր:
Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա
«Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» ծրագիրը (գիտական ղեկավար՝ պրոֆ. Ս.Ք.Գասպարյան ) սկզբնավորվել է 2015 թվականից ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի բազայի վրա ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրելու հակահայկական քարոզչական դիսկուրսը և ընդհանրապես Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին առնչվող տարաբնույթ անգլալեզու նյութեր, լայն առումով, լեզվաճանաչողաբանության դիրքերից, բացահայտելու տարբեր լեզվական հնարների գործածությունը որպես քաղաքական քարոզչամիջոց հասարակական կարծիք ձևավորելու և ընթերցողի վերաբերմունքը ուղղորդելու մեխանիզմ:
2014 թ. գիտական թեմայի շրջանակներում հրատարակված “The Armenian Genocide: A Linguocognitive Perspective” մենագրության մեջ հեղինակը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս.Ք.Գասպարյանը առաջին անգամ ուսումնասիրեց Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծող աշխատություններ և, ելնելով լեզվաբանության մեջ վաղուց արդեն հաստատված լեզու-մտածողություն փոխադարձ կապի դրույթից, վեր հանելով ընթերցողի գիտակցության վրա որոշակի դիտավորությամբ ներազդելու լեզվական միջոցները, բացահայտեց մի շարք օտարերկրյա հեղինակների՝ պատմությունը աղավաղելու և Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը հերքելու թուրքամետ մտադրությունները: Այս աշխատանքը, միանգամայն նոր հուն բացելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների բնագավառում, ճանապարհ հարթեց ցեղասպանության խնդիրների հետագա լեզվաճանաչողական ուսումնասիրությունների համար:
2016 թ. լաբորատորիայի հետազոտական խմբի ջանքերով լույս տեսավ “Raphael Lemkin’s Draft Convention on Genocide and the 1948 UN Convention” մենագրական ուսումնասիրությունը (հեղինակներ՝ Ս. Գասպարյան, Շ.Պարոնյան, Ա. Չուբարյան, Գ.Մուրադյան), որտեղ ցեղասպանության կոնվենցիայի լեմկինյան նախագծի և ՄԱԿ-ի 1948 թ. ընդունած կոնվենցիայի զուգադիր տեքստաբանական քննությամբ հեղինակները վեր են հանում այդ երկու փաստաթղթերի տարբերությունները պատասխանատվության և ցեղասպանությունները կանխարգելելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու քաղաքական, սոցիալական, մշակութային և իրավական խնդիրների մեկնաբանման առումով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի Կոնվենցիայի տեքստում կատարված բառային, ձևաբանական, շարահյուսական փոփոխությունների արդյունքում նվազել են ցեղասպանության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումները և մարդկության դեմ իրականացվող այդ զազսրելի ոճիրն իրականացնողներին խստագույնս պատժելու վճռականությունը:
Լաբորատորիայի հետազոտական աշխատանքի ներկա փուլում գիտական խումբը նպատակ ունի հավաքագրել Հոլոքոստի հատուցման հրեական փորձն արտացոլող համապատասխան իրավաբանական փաստաթղթեր և այլ բնույթի նյութեր, դասակարգել, համակարգել, վերլուծել լեզվաոճական, լեզվագործաբանական և լեզվաճանաչողական մեթոդների կիրառմամբ և պատմական հայեցակերպի հաշվառումով բացահայտել լեզվական այն բոլոր միջոցները, որոնք նպաստել են հրեաների հատուցման խնդրի հաջող հանգուցալուծմանը: Ծրագրվում է նաև իրականացնել Հոլոքոստի հատուցման հրեական փորձի քննարկմանն ու հանրայնացմանն ուղղված գործողություններ (ելույթներ գիտաժողովներում, գիտական սեմինարների և քննարկումների կազմակերպում):

Աշխատակիցներ

Սեդա Քերոբի Գասպարյան
Ամբիոնի վարիչ

Արուս Վանիկի Մարգարյան
Դոցենտ

Գոհար Սամվելի Հովսեփյան
Դոցենտ

Աննա Տարիելի Կնյազյան
Դոցենտ

Գայանե Սուրենի Գիրունյան
Դոցենտ

Օֆելյա Շահենի Պողոսյան
Դոցենտ

Անահիտ Հայրապետի Գալստյան
Դոցենտ

Արմինե Իլյայի Մաթևոսյան
Դոցենտ

Ռուզաննա Սպարտակի Առաքելյան
Դոցենտ

Նաիրա Հմայակի Գասպարյան
Դոցենտ

Գոհար Ռազմիկի Հարությունյան
Դոցենտ

Մանանա Գուրգենի Դալալյան
Դոցենտ

Նաիրա Մակիչի Ավագյան
Դոցենտ

Աստղիկ Էդվարդի Չուբարյան
Դոցենտ

Ալվարդ Հակոբի Ջիվանյան
Դոցենտ

Գայանե Հարությունի Մուրադյան
Դոցենտ

Սվետլանա Նահապետի Վարդանյան
Դոցենտ

Նվարդ Վարդգեսի Երնջակյան
Դոցենտ

Մարիկա Արմենի Տոնյան
Ասիստենտ

Նաիրա Ռավուլի Մկրյան
Ասիստենտ

Երվանդ Կարապետի Վարդանյան
Ասիստենտ

Կարինե Վլադիկի Քոչունց
Ասիստենտ

Նաիրա Հարությունի Մարտիրոսյան
Ասիստենտ

Հասմիկ Ռազմիկի Հովհաննիսյան
Ասիստենտ

Զարուհի Հենրիկի Անտոնյան
Ասիստենտ

Նարինե Գագիկի Եթիմյան
Ասիստենտ

Վարդուհի Սուրենի Ղումաշյան
Ասիստենտ

Նորա Վլադիմիրի Համբարձումյան
Ասիստենտ

Աննա Կարոյի Կարապետյան
Ասիստենտ

Մարիանա Սամվելի Սարգսյան
Ասիստենտ

Աննա Էդվարդի Հակոբյան
Ասիստենտ

Լիլի Հովհաննեսի Կարապետյան
Ասիստենտ

Մերի Աղվանի Եփրեմյան
Ասիստենտ

Անի Կամոյի Տեր-Պետրոսյան
Դասախոս

Լիլիթ Ալբերտի Աբգարյան
Դասախոս

Կարինե Սամվելի Մխիթարյան
Դասախոս

Լիլիթ Իսահակի Պետրոսյան
Դասախոս

Նաիրա Ստյոպայի Ներսիսյան
Դասախոս

Կարինե Ստեփանի Մկրտչյան
Դասախոս

Նունե Սերգեյի Հայրապետյան
Դասախոս

Նարինե Ալբերտի Գասպարյան
Դասախոս

Նոնա Մելքոնի Մելքոնյան
Դասախոս

Արմինե Վրեժի Գևորգյան
Դասախոս

Մարիամ Գարեգինի Խաժակյան
Դասախոս

Սոնա Արայի Գուլյան
Դասախոս

Գոհար Գագիկի Մադոյան
Դասախոս

Անի Սամվելի Կոջոյան
Դասախոս

Նարինե Համլետի Մադոյան
Դասախոս

Արփինե Համլետի Մադոյան
Դասախոս