Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
ԵՊՀ մագիստրատուրայի կարմիր դիպլոմ ստանալու համար որքա՞ն պետք է լինի ՄՈԳ-ը:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետեւաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
2
Խնդրում եմ ասել՝ կորցրած դիպլոմի պատճենն ինչպե՞ս է հնարավոր վերցնել այլ անձի միջոցով, քանի որ ես ՀՀ-ում չեմ:
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը կորցրած անձանց սահմանված կարգով տրվում են կրկնօրինակներ՝ Բուհի արխիվում մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների քննական եւ ստուգարքային տեղեկագրերի, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների որոշումների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի (Դիպլոմների գրանցման մատյան, շրջանավարտների հաստատված ցուցակ եւ այլն) առկայության դեպքում: Կորցրած ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներում համապատասխան բառերի («Դիպլոմ», «Դիպլոմի հավելված», «Ակադեմիական տեղեկանք») վրա սեւ թանաքով պարտադիր է «Կրկնօրինակ» նշումը: Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը տրվում են շրջանավարտներին` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացմամբ, ինչպես նաեւ նոտարական վավերացմամբ լիազորագիր ներկայացրած այլ անձին:
3
Խնդրում եմ տրամադրել վարձերի վճարման հաշվեհամարը:
Դուք փոխանցումը պետք է իրականացնեք բանկում՝ տրամադրելով հետեւյալ վավերապայմանները:Ստացող՝ Երեւանի պետական համալսարան, ՀՎՀՀ` 01506928; «Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2470100009060000: Անհրաժեշտ է նպատակ կամ մանրամաներ դաշտում պարտադիր նշել ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, բաժինը, մասնագիտությունը, կուրսը, ուսուցման ձեւը (առկա/հեռակա): Միաժամանակ փոխանցման կտրոնի բնօրինակն ուսանողը պարտավոր է պահել իր մոտ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ կատարելու համար, իսկ պատճենը հանձնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:
Արմեն Հովհաննիսյան
24.04.17
Արդյո՞ք հնարավոր է մաթեմատիկական ուղղվածության ֆակուլտետի բակալավրը ավարտելուց հետո կրթությունը շարունակել Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում եւ ի՞նչ մինիմումներ պետք է հանձնվեն։
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
25.04.17
Հարգելի՛ Արմեն,
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ունենալ բազային իրավաբանական կրթություն:
Լիլիա Նիկոլյան
21.04.17
Ես սովորում եմ Եվրոպական ակադեմիայի 3-րդ կուրսում (Կառավարում) : Հնարավոր է արդյո՞ք տեղափոխվել ԵՊՀ համապատասխան բաժնում սովորելու համար:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
25.04.17
Հարգելի՛ Լիլիա,
Բուհից բուհ տեղափոխությունն իրականացվում է համաձայն շարժունության վերաբերյալ համապատասխան կարգի՝ առարկայական տարբերությունների 20 կրեդիտը չգերազանցելու պայմանով, մանդատային հանձնաժողովի դրական կարծիքի եւ ընդունող բուհի ռեկտորի թույլտվությամբ: Ձեզ ենք ներկայացնում ԲՈՒՀ-ում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Հեղինե
18.04.17
Կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս կարելի է դիմել մագիստրատուրա Կառավարման հոգեբանություն մասնագիտությամբ ուսանելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ դիմելու համար:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
19.04.17
Հարգելի՛ Հեղինե,
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգը:
Աննա
16.04.17
Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել բուհից բուհ տեղափոխման կարգը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
18.04.17
Հարգելի՛ Աննա,
Բուհից բուհ տեղափոխությունն իրականացվում է համաձայն շարժունության վերաբերյալ համապատասխան կարգի՝ առարկայական տարբերությունների 20 կրեդիտը չգերազանցելու պայմանով, մանդատային հանձնաժողովի դրական կարծիքի եւ ընդունող բուհի ռեկտորի թույլտվությամբ: Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով ստուգման գրքույկի լուսապատճեն եւ ակադեմիական տեղեկանք: Ձեզ ենք ներկայացնում ԲՈՒՀ-ում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Լիանա
13.04.17
Համալսարանում վարձերի զեղչեր լինո՞ւմ են: Եթե այո, ապա ո՞ր դեպքերում:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
14.04.17
Հարգելի՛ Լիանա,
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին: