Հարգելի՛ Նաիրա,
1.2022-2023 ուստարվա առկա բաժիններին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ
հղմամբ , իսկ հեռակայի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ սեպտեմբերին:
2.Բակալավրի կրթական ծրագիրն ունի առկա և հեռակա ուսուցման ձև:
3.ԵՊՀ-ն ունի 21 ֆակուլտետ, 105 ընդհանուր և մասնագիտական ամբիոններ, 33 գիտահետազոտական կենտրոն և լաբորատորիա, 4 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև՝ մանկավարժի որակավորում ստանալու հնարավորություն, մասնաճյուղ Իջևան քաղաքում:
Համալսարանի կրթական ծրագրերն են.
16 նախապատրաստական, 61 բակալավրիատ, 111 մագիստրատուրա, 66 ասպիրանտուրա:
ԵՊՀ հանրակացարանն ունի 125 սենյակ, որից 66-ը՝ 1-սենյականոց, 47-ը՝ 2-սենյականոց, 8-ը՝ 3-սենյականոց, 4-ը՝ 4-սենյականոց: Սենյակները կահավորված են և հարմարավետ, ունեն սանհանգույց, ջեռուցում, գործում է 10 խոհանոց, որոնք ապահովված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով (սառնարան, գազօջախ, թեյնիկ, միկրոալիքային վառարան և այլն): Պահպանվում են անվտանգության կանոնները, ապահովված է դեպի տրանսպորտի հասանելիությունը:
ԵՊՀ ռեկտոր-կառավարիչն է պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, հեռ.` (+374 60) 71-00-00 Էլ. փոստ` info@ysu.am