Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2021-2022 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ինչպե՞ս կարող եմ տեղեկություն ստանալ ԵՊՀ հանրակացարանի մասին։
Կարող եք մանրամասներին ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ։
ԼՈՒՍԻՆԵ
22.07.22
Բարև Ձեզ։ Այս տարի առաջին կուրսի ուսանողուհի է աղջիկս։ Ընդունվել է Միջազգային հարաբերություններ բաժինը։ Ինչպե՞ս պետք է կատարեմ ուսման վարձի վճարում։ Հնարավո՞ր է վճարումըւ կատարել ամիս-ամիս:
Հարգելի՜ Լուսինե,

վարձավճարի վճարման կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Jbhkgx:
Laura Aleksanyan
21.07.22
Բարև Ձեզ, ես Լաուրան եմ։
Ես Հայաստանի համալսարաններից մեկում սովորում եմ Իրավագիտության ֆակուլտետում, ավարտեցի 2-րդ կուրսը։
Կասե՞ք ինձ՝ հնարավո՞ր է քննություն հանձնել Ձեր համալսարանում ու շարունակել սովորել 3-րդ կուրսում, ոչ թե նորից կրկնել 2-րդը։
Հարգելի՜ Լաուրա,

խնդրում ենք զանգահարել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին՝ 060-710-033 հեռախոսահամարով:
Շուշան Հովհաննիսյան
21.07.22
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ իմանալ քոլեջներից ընդունելության տեղերի քանակի և կարգի մասին:
Հարգելի՜ Շուշան,

ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների 2022-2023 ուստարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հունիսի 28-ից օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով՝ eduorg@ysu.am էլհասցեի միջոցով:
Մանրամասները՝ http://www.ysu.am/calendar/hy/Admission-to-the-master-s-program:
Գոհար Հարությունյան
20.07.22
Իրավագիտություն բաժնում, եթե դիմորդը դիմել է հեռակա, ապա ամբողջ տարվա ընթացքում գերազանց առաջադիմության արդյունքում կարո՞ղ է 2-րդ կուրսից փոխվել ստացիոնալ, կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի՜ Գոհար,

խնդրում ենք զանգահարել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին՝ 060-710-033 հեռախոսահամարով:
Omar El-Nashar
20.07.22
I would like to know more about your program in faculty of engineering and how can I apply for the next year?
Dear Omar,

Please contact the Department of International Cooperation, Department of Education for Foreign Students․
Phone: +37410555244,
E-mail: foreignstudent@ysu.am, diaspora@ysu.am.