Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Երկրորդ կուրսի ուսանող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ են սկսվում դասերը։
ԵՊՀ-ում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:
2
Եթե չկարողանամ հաղթահարել լուծարքի առաջին փուլը, ապա ե՞րբ կարող եմ վերահանձնել։
Լուծարքները ընթանալու են 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):
3
Ե՞րբ է ավարտվում քննաշրջանը։
Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
Աննա Արզումանյան
16.03.19
Բարև Ձեզ ,ես մասնակցել եմ համալսարանական օլիմպիդային: Անցկացման կարգին եղել եմ անտեղյակ: Հարց եմ տվել, թե արդյոք պատասխանների ձևաթուղթ լինելու է, կարող եմ թեստի վրա աշխատել,ինձ պատասխանել են՝ այո,բայց վերջում հանձնել եմ հարցաշարը, որի վրա նշումներ եմ կատարել, բայց որի վրա եղել են հստակ նշված պատասխաններ:Եթե կարելի է մի հարց,դա ազդելու է իմ գնահատականի վրա :
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
18.03.19
Հարգելի՛ Աննա, զանգահարեք ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, որտեղ կպատասխանեն Ձեր հարցին, հեռ.՝ 060 710 134:
Լիանա Պողոսյան
18.01.19
Ես ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող եմ: Ինչպե՞ս կարող եմ դիմել համալսարանի գործընկեր ռուսական համալսարաններին,և կա՞ արդյոք ֆինանսավորում համալսարանի կողմից:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
18.01.19
Հարգելի Լիանա,
ԵՊՀ գործընկեր բուհերի ցանկը տեղադրված է ԵՊՀ պորտալի Միջազգային բաժնում, բացի դրանից՝ միջազգային հայտարարությունները տեղադրվում են Օրացույց բաժնում:
Nare Harutyunyan
08.01.19
Որքա՞ն է Իրավագիտության ֆակուլտետի վարձավճարի չափը:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
09.01.19
Հարգելի՛ Նարե,

Իրավագիտության ֆակուլտետի վարձավճարի չափը իմանալու համար անցեք հետևյալ հղմամբ:
Մարիամ Սիմոնյան
27.11.18
Որքա՞ն միավոր է հարկավոր հավաքել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ անվճար ընդունվելու համար:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
28.11.18
Հարգելի՛ Մարիամ,
Անցումային միավորների շեմը հայտնի է դառնում տվյալ տարվա ընդունելության քննությունների ավարտվելուց հետո: Յուրաքանչյուր տարի շեմը փոփոխվում է: Այս պահին ԵՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում կարող եք ծանոթանալ 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, որտեղ առկա է նաև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անվճար միավորների շեմը՝ այստեղ:
Աննա Մանուկյան
26.10.18
Բարև Ձեզ,երբ պատրաստ կլինեն հեռակա ընդունվածների ցուցակները:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
29.10.18
Հարգելի՛ Աննա,
2018-2019 ուստարվա ԵՊՀ հեռակա ուսուցմամբ համալսարան ընդունվածների անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: