Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Այս տարի եմ ընդունվել առաջին կուրս: Ուզում էի իմանալ, թե ինչպե՞ս են անցկացվում քննությունները:
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ բակալավրիատի ուսանողների գիտելիքների գնահատման կանոնակարգը:
2
Ես առաջին կուրսի ուսանող եմ: Ուզում եմ իմանալ, թե որտե՞ղ պետք է ներկայանամ սեպտեմբերի 1-ին:
Ձեզ ենք ներկայացնում առաջին կուրսեցիների դիմավորման ժամանակացույցն ըստ ֆակուլտետների:
3
Ե՞րբ պարզ կլինեն ընդունելության քննությունների անցողիկ միավորները:
Ընդունելության քննությունների անցողիկ միավորները եւ ԵՊՀ ընդունվածների անունները կհրապարակվեն հուլիսի 15-ին: Անհրաժեշտ է հետեւել ԵՊՀ պաշտոնական կայքի ԴԻՄՈՐԴ բաժնի թարմացումներին:
Էմմա Սուքիասյան
04.06.19
Բարև Ձեզ։ Ես ուզում եմ իմանալ՝ որքան դիմորդ կա այս տարի հայ բանասիրության ֆակուլտետում։
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
05.06.19
Հարգելի՛ Էմմա,
ԵՊՀ դիմորդների շարժը` ըստ 1-ին հայտի (01.06.2019 դրությամբ) կարող եք ծանոթանալ այստեղ:
Ալվարդ Ալավերդյան
14.05.19
Կներեք, իմ հայրիկն արդեն 20 տարի է՝ ծառայում է, վճարովի ընդունվելու դեպքում ոուսման վարձի զեղչեր կարո՞ղ եմ օգտվել:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
14.05.19
Հարգելի Ալվարդ,

Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
Մարիամ Աբկարյան
13.05.19
Բարև ձեզ, ես ավարտել եմ ԵՊՀ-ն 2009 թ. և այժմ ինձ անհրաժեշտ է վերցնել ատեստատս, խնդրում եմ կարող եք ուղղորդել, թե ինչպես կարող եմ վերցնել:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
14.05.19
Հարգելի՛ Մարիամ,
Դուք պետք է զանգահարեք ԵՊՀ արխիվ՝ մանրամասները ճշտելու համար: Հեռ.՝ 060 710 016:
Լենա Ստեփանյան
12.05.19
Ինձ հարկավոր են մագիստրատուրայի ընդունելության համար նախատեսված մասնագիտությունների ցանկն իրենց քննություններով և վարձավճարներով: Նախապես շնորհակալություն:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
14.05.19
Հարգելի՛ Լենա,
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
Արմեն Ադլոյան
25.03.19
Մասնակցել եմ համալսարանական օլիմպիադայի 1-ին փուլին։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ արդյունքների մասին:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
25.03.19
Հարգելի՛ Արմեն,
Օլիմպիադայի արդյունքները կարող եք տեսնել ԵՊՀ պաշտոնական պորտալում: