Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Ա. Գրիգորյան
27.02.07
Քանի՞ տարի է ուսումը հեռակա ուսուցման բաժնում:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
01.03.07
Համաձայն պետական կրթական չափորոշիչների` հեռակա ուսուցման բաժնում բակալավրիատի ծրագրին ավելանում է եւս մեկ տարի, այսինքն` դառնում է 5 տարի:
Անահիտ Արզումանյան
26.02.07
Պարոն Քարամյան,
Երբվանից է համալսարանում կիրառվելու քարտային մուտքը եւ արդյո՞ք այդ քարտերը փոխարինելու են ուսանողական եւ գրադարանի տոմսերին:
Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյան
28.02.07
Հաշվի առնելով համալսարանում առկա մասնաշենքերի, իչպես նաեւ ուսանողների եւ դասախոսների քանակը` բավական աշխատատար ու բարդ պրոցես է քարտային համակարգի ներդրման ծրագիրը: Դրան էլ գումարվում է բավականին խոշոր ներդրումը, որը պետք է կատարի համալսարանը: Գործընթացի բանակցությունները պատվեր կատարող համապատասխան կազմակերպության հետ սկսված են, այս պահին որոշակի ժամկետներ նշել չեմ կարող, հնարավոր տարբերակ եմ համարում, որ 2009 թվականի հունվարի 1-ից այն ներդրված կլինի ամբողջ ծավալով: Քարտը փոխարինելու է ուսանողական եւ գրադարանի տոմսերին: Հնարավորություն կա նաեւ ուսանողական նպաստների (թոշակների) ստացումը եւս կազմակերպել այդ քարտերով:
Բաղիշ
25.02.07
Խնդրում եմ պարազաբանեք, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ինչպես պետք է կազմակերպվեն հայոց լեզվի քննությունները նոր ավարտողների եւ երկրորդ անգամ փորձողների համար:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
28.02.07
Վերջերս լրատվամիջոցներով բազմիցս պարզաբանվել է այդ հարցը:
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համար հայոց լեզուն հանդիսանում է ոչ մրցութային քննություն: Այսինքն`եթե նախկին շրջանավարտը դպրոցում հանձնել է հայոց լեզվի քննություն եւ ավարտական վկայականում ունի այդ գնահատականը, ապա կարիք չկա հայոց լեզվի քննությունը նորից հանձնելու, իսկ նոր ավարտողները հայոց լեզվի քննությունը հանձնում են հեշտացված տարբերակով:
Կարեն
20.02.07
Եթե քույր եւ եղբայր սովորում են նույն ֆակուլտետում, ապա ինչպես պետք է կատարվի նրանց ուսման վարձերի զեղչումը: Եվ ով է որոշում, թե ում պետք է զեղչել:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
22.02.07
ԵՊՀ նախկին կանոնակարգի համաձայն` ուսման վարձը զեղչվում էր, եթե վճարովի համակարգում սովորում էին երեք եւ ավելի ուսանողներ, իսկ նոր կարգը վերաբերում է միայն առաջին եւ երկրորդ կուրսեցիներին: Եթե քույր եւ եղբայր մեզ մոտ սովորում են առաջին եւ երկրորդ կուրսերում, ապա կանոնակարգով սահմանված չափով երկուսի վճարն էլ կզեղչվի: Այստեղ չկա որեւէ մեկին ընտրելու խնդիր:Ուսանողի ուսման վարձը կզեղչվի, եթե նա համապատասխանում է նշված կարգավիճակին:
Դիանա
19.02.07
Խնդրում եմ ինձ օգնել հետեւյալ հարցում: 2002 թվակնին ավարտել եմ Մոսկվայի գործարարական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Կարող եմ կրթությունս շարունակել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Եթե այո, ապա ինչպիսին է փաստաթղթերի մատուցման ընթացքը, վճարման համակարգը եւ այլն:
Հարգանքներով` Դիանա
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
22.02.07
Կարող եք, եթե հաջողությամբ հանձնեք ընդունելության քննությունը, որովհետեւ մեզ մոտ մագիստրատուրայի քննությունը բաղկացած է երկու փուլից. Առաջինը` տվյալ մասնագիտության գծով տվյալ ուսումնական տարում ավարտողների համար, իսկ երկրորդ փուլը` նախորդ տարվա շրջանավարտների համար: Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի համար պահանջվում է բազային իրավաբանական կրթությունը, որը Դուք ունեք, կարող եք դիմել եւ քննության արդյունքներով մասնակցել մրցույթին: