Հրապարակված է | 2016-09-01
Սեպտեմբերի 1-ը ԵՊՀ-ում
Այլ ալբոմներ
Գլխավոր նորություններ
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ:
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Մետաղակայուն մանրէները որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման միջոցներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել մանրէների հիմքով կենսատեխնոլոգիա, որը կնպաստի հանքարդյունաբերական արտադրանքի թափոնների մշակմանը՝ նվազեցնելով դրանց տոքսիկ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Գևորգ Բարսեղյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Ուսմանը զուգահեռ նա գործունեություն է ծավալել իրավաբանական տարբեր կառույցներում, այժմ էլ աշխատում է պետական կառավարման համակարգում: Գևորգը եղել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը, ունի 20-ից ավելի տպագրված գիտական հոդված և ցանկանում է իր խոսքն ասել նաև գիտության ոլորտում: Իր առջև նորանոր նպատակներ սահմանող ուսանողն ընկերների հետ վերջերս ստեղծել է հասարակական կազմակերպություն, որի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում կազմակերպելու են իրավական դասընթացներ։ Գևորգը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին: