ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Վարկանիշ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավման ու դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն միտված քայլերի մասին, անդրադարձել միջազգային համագործակցությանը և դրա շնորհիվ ընձեռված հնարավորություններին։
Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ԵՊՀ-ում գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև լավագույն ավանդույթների պահպանման ու առաջիկայում նոր հաջողությունների գրանցման տեսլականը:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթում հաղթել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:

Սիրելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։