
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները շարունակում են հանդիպել Մայր բուհի դասախոսների հետ, լսել տարբեր թեմաներով դասախոսություններ, կատարել գիտափորձեր, շոշափել արդիական թեմաներ, ծավալել բովանդակային քննարկումներ:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ֆակուլտետը հյուրընկալել էր Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հեիդի Օտտևայեռեին, նույն համալսարանի դոկտորներ Տիգրան Բաղդասարյանին և Տաթևիկ Չալյանին, որոնք ներկայացրին Բրյուսելի ֆոտոնիկայի խմբի գիտական գործունեությունը և մագիստրոսական ծրագիրը։

Ուսանողներին մոտիվացնելու և կրթական ոլորտում մոտիվացիայի դերն ու նշանակությունը բացահայտելու նպատակով ԵՊՀ աշխարհագրութան և երկրաբանության ֆակուլտետը հյուրընկալել էր անձնական զարգացման մարզիչ Դավիթ Մեջլումյանին: