
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Լեզուն և քաղաքականությունը» գիտական սեմինարների շարքի նախավերջին սեմինարը՝ «Համահարթեցումը և ինքնության զարգացումները» թեմայով, որը վարեց ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Գասպարյանը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով: