Հայտարարություններ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

CGLS_CP 

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հայտարարում է ընդունելություն կարճաժամկետ դասընթացների շրջանակներում: Ծրագրի նպատակն է տրամադրել համալիր գիտելիքներ և հմտություններ գենդերային հիմնահարցերով և կանանց հիմնախնդիներով զբաղվող, ինչպես նաև հարակից գիտական ճյուղերում գործունեություն ծավալող սկսնակ և կայացած մասնագետներին, ովքեր հետաքրքրված են և/կամ աշխատանքային գործունեության բերումով առնչվում են գենդերային զգայունության ապահովման հարցերին թե հասարակական, թե պետական, թե մասնավոր սեկտորներում:

 

ԵՊՀ ԳՀԱԿ-ի կողմից առաջարկվում են հետևյալ դասընթացները.

 

1.    Գենդերային քաղաքականության մշակում և ներդնում

2.    Գենդերային զգայուն բյուջետավորում և աուդիտ

3.    Կանայք, բանակցություններ և խաղաղաշինություն

4.    Արվեստ և ֆեմինիզմ/ Կանայք արվեստում

5.    Միջմշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն

6.    Բիզնես հաղորդակցություն կանանց համար

7.    Ռազմավարական կառավարում ղեկավարների համար

8.    Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները

9.    Իրավական դաշտի գենդերային ուսումնասիրություն

     Կանանց և գենդերային հիմնախնիրներին վերաբերող հռչակագրերի և տեղական օրենսդրական իրավական ակտերի ուսումնասիրություն

     Գենդերահեն իրավախախտումների դեպքում կանանց իրավունքների պաշտպանության պրատիկա

     Մարդու իրավունքները և գենդերային հիմնախնդիրները

10.  Սոցիալական աշխատանք. ֆեմինիստական հեռանկարներ

11.  Գենդերային հիմնախնդիրների հաղթահարումը հոգեբանության տեսանկյունից

12.  Գենդերը սոցիոլինգվիստիկայի համատեքստում

13.  Առաջնորդական ներուժի բացահայտում և կանանց առաջնորդության խթանում

14.  Կառավարում (մենեջմենթ) և կանանց ձեռներեցություն

15.  Մարքեթինգ․գովազդի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց համար

16.  Հայ կանանց պատմությունը 19-20-րդ դարերում

17.  Գենդերային և ֆեմինիստական հետազոտական մոտեցումների պրակտիկ կիրառումը

18.  Կանանց և գենդերային հիմնահարցերը հանրային կառավարման մեջ

19.  Միջոցների հավաքագրում (ֆանդրայզինգ)  և սոցիալական ձեռներեցություն

20.  Հանրային առողջապահություն և կանանց իրավունքներ

21. Գենդերային զգայուն լրատվություն

 

Դասընթացները կմեկնարկեն 2017 թվականի սեպտեմբերից: Դասընթացների տևողությունը 4-ից 6 շաբաթ է՝ կախված դասընթացի բովանդակությունից և ծավալից, ինչպես նաև դիմորդների քանակից: Յուրաքանչյուր դասընթացավար իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, ով ընտրվում է ըստ իր ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա: Դասընթացավարները վերապատրաստվել են արտասահմանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ Արիզոնայի պետական համալսարանում, Կանզասի, Օքսֆորդի համալսարանում, Կենտրոնական եվրոպական համալսարանում, ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի, Վիեննայի և այլ համալսարաններում:

 

Դասընթացների արժեքը՝ 30 000 - 90 000 ՀՀ դրամ:

Յուրաքանչյուր առանձին դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:

 

Առկա է նաև ճկուն զեղչային համակարգ՝

ԵՊՀ ուսանողների համար - 20 % զեղչ

ԵՊՀ աշխատակիցների համար - 15 % զեղչ

 

Անհրաժեշտության դեպքում գործում են նաև կորպորատիվ փաթեթներ:

 

Մանրամասների և հայտերի համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 060 710390 հեռախոսահամարով և/կամ նամակ գրել cgls@ysu.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

«ԳԵՆԴԵՐԱՅԻՆՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆՀԱՄԱՏԵՔՍՏԸ XXI ԴԱՐՈՒՄ»

գիտաժողովի մասնակցության հրավեր
10 մայիսի, 2016


Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հրավիրում է մասնակցելու «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով գիտաժողովին:

Գիտաժողովի նպատակն է հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը: Գիտաժողովի ընթացքում փորձ է արվելու մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները: Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար: 

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները
  • Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները,
  • Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները
  • Գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում

 

Ով կարող է մասնակցել.

Միջոցառումը նախատեսված է սոցիալական և հարակից ոլորտների ուսանողների, գենդերային հիմնախնդիրներով գործնականում զբաղվող մասնագետների, ոլորտի ակտիվիստների, ակադեմիական ոլորտում գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ դրանց լուծման եղանակների և դրանց մշակութային համատեքստի քննարկման գործում:

Զեկույցի համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 30-ը, ժամը 17:00, cgls@ysu.am էլ. հասցեին՝ թեմայում նշելով “May conference abstract”: 


Համառոտագիրը 350 բառի սահմաններում պետք է ներկայացնի ելույթի հստակ վերնագիրը, ընդհանուր նպատակը և ուղղությունները: Համառոտագրերը գրելիս պետք է օգտագործել Arial Unicode կամ Sylfaen տառատեսակները 11 տառաչափով՝ առանց տողերի միջև հեռավորության: 

Զեկույցները (հայերեն կամ անգլերեն՝ զեկուցողի հայեցողությամբ) պետք է արտացոլեն վերոնշյալ թեմաներից մեկը, պարունակեն նորարարական գաղափար և չգերազանցեն 10-15 րոպե ելույթի ծավալը: 


Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների նյութերը կտպագրվեն միջոցառման գիտական լրագրում:

Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել նշված էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 710 390 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ ժամը 14:00 – 17:00:




«ԿԱՆԱՅՔ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» 

մագիստրոսական նոր ծրագրի հայտարարություն


Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2016-2018 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

 

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝

  • Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,
  • Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,
  • Գենդեր և սոցիալական քաղաքականություն,
  • Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,
  • Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,
  • Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,
  • Կանայք, առաջնորդություն, կառավարում,
  • Ռազմավարական կառավարում:

 

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

 

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից:  Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ՝ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:

 

Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունք:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական
առաջխաղացմանը:ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսանողներին ապահովել կանանց և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված
դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:

 

Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում 450 000 ՀՀ դրամ:

 

2016-2018 թթ. մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին, http://ysu.am/entrant/hy/1372846047:




«ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՆՀԱՅՏ «ԹԱԳՈՒՀԻՆԵՐԻՆ» ՓՆՏՐԵԼՈՎ»



“Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի (Թբիլիսի) հետ համատեղ կազմակերպում է հանրային դասախոսությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանում կանանց հիմնախնդիրների պատմության և արդի իրավիճակի ուսումնասիրությանն ու քննարկմանը:

Այս հանրային միջոցառումը ներառում է 6 դասախոսություններ, որոնք ներկայացնում են հայ կանանց հիմնախնդիրները մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ արվեստ, քաղաքականություն, զանգվածային լրատվամիջոցներ, տնտեսական հարաբերություններ: Դասախոսությունների ընթացքում քննարկվելու են նաև ֆեմինիզմի և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության շրջանում տարածում գտած թյուր ընկալումները: Դասախոսությունների ժամանակացույցը՝
Սեպտեմբեր 17
` “Միֆեր ֆեմինիզմի “վտանգների” մասին.ֆեմինիզմի ընկալումները հայ հասարակությունում”, Բանախոս՝ Աննա Ոսկանյան, սոցիալական աշխատանքի փորձագետ, Հոկտեմբեր 1` “Առկախված ֆեմինիզմ. ինչպես խաչվող հասկացություններն ու տնտեսական շահերը հայ կանանց ազատագրման համար գոյացրին ոչ բարենպաստ միջավայր”, Բանախոս՝ Նվարդ Մանասյան, կրթության ոլորտի փորձագետ, Հոկտեմբեր 15` “Կանանց շարժումը Հայաստանում”, Բանախոս՝ Անահիտ Հարությունյան, բանասիրական գիտությունների թեկնածու, "Երևելի տիկնանց դարը" գրքի հեղինակ, Հոկտեմբեր 29` “Կանայք հայաստանյան քաղաքականության մեջ և քաղաքական տեքստերում”, Բանախոս՝ Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ, Նոյեմբեր 12՝ “Կանայք և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները”, Բանախոս՝ Աննա Գևորգյան, իրանագետ, Նոյեմբերի 26` “Կանանց արվեստն ընդդեմ ֆեմինիստական արվեստի. Հայաստանի ժամանակակից արվեստի պրակտիկաների կատեգորիաները և հակասությունները”, Բանախոս՝ Սուսաննա Գյուլամիրյան, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի տնօրեն: Հանդիպումները տեղի են ունենալու երեկոյան ժամերին՝ 18:00-ից մինչև 20:00, Ականաթ սրճարանում, ք. Երևան, Կողբացի 28: Դասախոսությունների լեզուն՝ հայերեն: Դասախոսությունների ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ: Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է մասնակցել բոլոր դասախոսություններին: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով դիմում-հայտը (վստահեցնում ենք, որ այն ձեզանից երկար ժամանակ չի խլի): Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 5:Ինչպե՞ս գրանցվել:1. Լրացրեք հետևյալ հարցերի պատասխանները (անգլերեն լեզվով)Name, SurnameAgeProfessionPhone numberPlease, answer the following questions:a. Why is the topic of feminism interesting to you?b. In your opinion, what is the situation of women‘s rights in Armenia today?2. Lրացված պատասխանները ուղարկեք siranhovhannisyan@ysu.am և/կամ gohar@womenofarmenia.org էլեկտրոնային հասցե(ներ)ին՝ subject-ում նշելով “Application for lecture series”:3. Պատասխան նամակը կհաստատի ձեր գրանցումը:Ձեր հարցերը կարող եք ուղղել մեզ՝ նամակ ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեներին:




«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ, 11-12 մայիսի, 2015


Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված է թվով քսանութ հետազոտությունների (28) ներկայացմանը, որոնք իրականացվել են Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվողհետազոտողների կողմից: Հետազոտությունները իրականացվել են ԳՀԱԿ-ի աջակցությամբ 2013-2014 թթ. ընթացքում: Գիտաժողովըտեղի կունենա ԵՊՀ–ի Պալեանների դահլիճում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4- րդ հարկ), մայիսի 11-12, 2015:

Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: