06.04.2018 | 
Հասարակություն
ՀԱԳՈՒՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԳՈՒՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը կազմակերպել էր ազգագրագետ, մշակութային մարդաբան Լիլիթ Մանուկյանի կողմից իրականացրած «Հագուստը՝ որպես կնոջ կերպարի կառուցման և ապակառուցման միջոց խորհրդային ուշ շրջանում» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացումը:

Թեմայի շրջանակում Լիլիթ Մանուկյանը խոսեց հետազոտական այն աշխատանքներից, որ հասցրել է անել այս ընթացքում, որպես ելակետ դարձնելով սովետական կնոջ կերպարի մաս կազմող հագուստի բովանադակության մեկնաբանումը:

 

Ուսումնասիրությունն անցկացնելու համար բանախոսն անդրադարձ էր կատարել «Հայաստանի աշխատավորուհի» և «Ոզնի» թերթերին, Ալեքսանդր Ահարոնյանի «Վարքի կուլտուրա» գրքին, ինչպես նաև խոսել է այդ ժամանակ իրենց երիտասարդությունը վայելող, իսկ հիմա արդեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ:

 

 Պատահական չէ, որ ուսումնասիրությունը հիմնականում անդրադառնում է սովետական տարիների 60-70-ական թվականների իրականությանը: Սա հենց այն ժամանակահատվածն էր, երբ պաշտոնական քարոզչության և պետական պարտադրանքի կողքին հայտնվեցին նորություններն ու փոփոխությունները: Հագուստը դարձավ այդ փոփոխությունների տեսանելի մասը:

 

Կնոջ դերը խորհրդային հասարակության մեջ սահմանվում էր նաև հագուստով: Գիտնական, աշխատավոր, ինչպես նաև կոմունիստական գաղափարախոսության հիմքերն ամուր պահող սովետական կնոջ կերպարն առավել ամբողջական էր դառնում գործարանային գրեթե միանման հագուստով: Փաստորեն հագուստը նույնպես դառնում էր պետական քարոզչության մի մաս:

 

Սովետական միությունում հագուստով առանձնանալը և սեփական անհատականության մասին որևէ պատկերացում ունենալը գրեթե անհնար էր, քանի որ բոլորը, համաձայն պետական քարոզչության, միանման պետք է լինեին՝ թե՛ հագուստով, թե՛ մտածելակերպով:

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...