Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ
Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցությունը սկսվել է դեռևս նրա հիմնադրման առաջին իսկ տարիներից:

 

Ներկայումս համալսարանը համաձայնագրեր ունի 50 երկրների շուրջ 200 համալսարանների և գիտական կենտրոնների հետ: «NFSAT», «CRDF», «TEMPUS» ծրագրերի շրջանակներում առավել ակտիվ է ԵՊՀ-ի համագործակցությունը ԵԱՀԿ-ի, «Սինոփսիս Հայաստան» կազմակերպության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: Վերջին տարիներին ԵՊՀ-ի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՌԴ, Դուբնա), Արիզոնայի նահանգային համալսարանի (ԱՄՆ), Միչիգանի համալսարանի (ԱՄՆ), Ռոստոկի համալսարանի (Գերմանիա), Տրիերի համալսարանի (Գերմանիա), Ֆլորենցիայի համալսարանի (Իտալիա), Վարշավայի համալսարանի (Լեհաստան), Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՌԴ) միջև ձեւավորված գիտաուսումնական սերտ հարաբերությունները համագործակցության վառ օրինակներ են:

 

ԵՊՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում և հանդիսանում է Համալսարանների միջազգային ընկերակցության, Եվրոպական համալսարանների ընկերակցության, Եվրասիական համալսարանների ընկերակցության, Սևծովյան երկրների համալսարանների ցանցի ընկերակցության, Ռեկտորների ռուսաստանյան միության և Համալսարանների ղեկավարների միջազգային ընկերակցության լիիրավ անդամ, Ֆրանկոն համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ: