Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները:


Վարչության հիմնական խնդիրներն են.

• Երևանի պետական համալսարանում ուսման և գիտական աշխատանքների որակի ապահովումը,
• համալսարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական գործընթացներին, պայմանագրերի կնքումը և առկա համագործակցության հետագա ընդլայնումը,
• համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների կազմակերպումը, գրականության փոխանակումը:


Վարչության հիմնական խնդիրներն են.

• Երևանի պետական համալսարանում ուսման և գիտական աշխատանքների որակի ապահովումը,

• համալսարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական գործընթացներին, պայմանագրերի կնքումը և առկա համագործակցության հետագա ընդլայնումը,

• համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների կազմակերպումը, գրականության փոխանակումը:


Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի գործունեության հիմնական շրջանակներն են օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կազմակերպումը մասնագիտական ֆակուլտետների 1-ին կուրսերում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, ինչպես նաև նախապատրաստական դասընթացներում: Համակարգում է ուսման ընթացքում օտարերկրյա քաղաքացիների հետ ծագող հարցերի՝ այդ թվում հեռացման, տարկետման, ժամկետների երկարացման, վերականգնման, տեղափոխման և այլ խնդիրների լուծումը, ՀՀ ԿԳ և ԱԳ նախարարոթյուններին, օտարերկրյա դեսպանատներին և այլ շահագրգիռ մարմիններին է տրամադրումանհրաժեշտ տեղեկանքներ և տվյալներ օտարերկրյա սովորողների վերաբերյալ: Ուսումնառության ընթացքում  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջոցով գրանցում և երկարացնում է կացության քարտերի ժամկետները:

 

Աշխատանքներ է տանում ընդունելության դոնոր երկրների ցանկի ընդլայնման, օտարերկրյա դիմորդների հավաքագրման  աճի համար, այդ նպատակով համալսարանի կայքում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատների, այլ կրթական և հասարակական կազմակերպությունների միջոցով օտարերկրյա դիմորդների ուշադրությանն են ներկայացվում ԵՊՀ-ում օտարերկրյա ուսանողների ուսումնառության պայմանները, նրանց ուսումնառության ուղեցույցը, ինչպես նաև Համալսարանի ու նրա կրթական ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատու նյութեր:

 

Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժինը աշխատանքներ է ծավալել նաև հայկական բարեգործական, կրթական և այլ կառույցների հետ («Գալուստ Գյուլբենկյան» հաստատության հայկական ծառայությունների բաժանմունք, ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետների միություն» և այլն), ԵՊՀ երիտասարդ գիտնականների արտասահմանյան գործուղումների ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ԵՊՀ ուսանողներին միանվագ կրթաթոշակներ հատկացնելու համար:

 

Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի աշխատանքները համակարգում է օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանը:


Գրանտների բաժնի հիմնական գործունեության շրջանակներն են.

• ԵՊՀ գիտակրթական հետաքրքրությունների համապատասխան` դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն,

• ԵՊՀ զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվության վերլուծություն եւ կանոնակարգում,

• գիտական և կրթական գործող ծրագրերի համախմբում, ծրագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ապահովում` ԵՊՀ-ի ամբիոններին և ֆակուլտետներին ներկայացնելու նպատակով,

• համահամալսարանական ֆինանսավորման ներկայացված նախագծերի նախապատրաստում:


ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետն է Ալեքսանդր Մարգարովը:

 

Երևանի պետական համալսարանը միջազգային համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնց թվում են` Սանկտ–Պետերբուրգի պետական համալսարանը (Ռուսաստան), Վոլգոգրադի պետական համալսարանը (Ռուսաստան), Բոլոնիայի համալսարանը (Իտալիա), Տուշայի համալսարանը (Իտալիա), Բեռլինի ազատ համալսարանը (Գերմանիա), Տրիերի համալսարանը (Գերմանիա), Փոլ Վալերի համալսարանը (Մոնպելիե-III) (Ֆրանսիա), Պիեռ Մենդեսի անվան համալսարանը (Ֆրանսիա),  Անտվերպենի համալսարանը (Բելգիա), Ժնևի համալսարանը (Շվեյցարիա), Կալիֆորնիայի համալսարանը (Բերկլի, ԱՄՆ), Անն-Արբոր Միչիգանի համալսարանը (ԱՄՆ), Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը (Հունաստան), Վարշավայի համալսարանը (Լեհաստան), Դոնեցկի ազգային համալսարանը (Ուկրանիա), Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը (Վրաստան), Ախալցխայի պետական կրթական համալսարանը (Վրաստան), Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանը (Ղազախստան), Մաղտըմգուլիի անվան Թուրքմենական պետական համալսարանը (Թուրքմենստան), Հալեպի համալսարանը (ՍԱՀ), Կահիրեի համալսարանը (Եգիպտոս), Քուվեյթի համալսարանը (Քուվեյթ):

Վերջին 5 տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանը ակտիվ մասնակցել է TEMPUS-ի շրջանակներում իրականացվող նախագծերի մշակմանն ու իրականացմանը:

 

Հաջողությամբ շարունակվել են TEMPUS, ERASMUS MUNDUS դրամաշնորհային ծրագրերը:


Կնքվել են մի շարք պայմանագրեր եվրոպական մի շարք համալսարանների հետ` Erasmus + ծրագրի շրջանակներում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությունը խթանելու նպատակով:


Ներկայումս ԵՊՀ-ի ուսանողները և դասախոսական ու վարչական կազմի աշխատակիցները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման ծրագրերի ERASMUS + ծրագրի շրջանակներում առկա համագործակցության համաձայնագրերի հիման վրա: 

 

2016/17 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանում սովորել են 369 օտարերկրացիներ 19 երկրներից այդ թվում՝ նախապատրաստական դասընթացներ՝ 29, բակալավրիատ՝ 192, մագիստրատուրա՝ 37, ասպիրանտուրա՝ 21, հեռակա ուսուցում (բակ.)՝ 24, հեռակա մագիստրատուրա՝ 10, ստաժորներ՝ 56:

 

2011/2012 ուստարում ALRAKIS ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում մեկնարկել է «Էռասմուս Մունդուս, գործողություն 2. երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերություն» դրամաշնորհը, որի նպատակն է ընդլայնել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները և աջակցել շարժունությանը ոչ ԵՄ անդամ պետություններից դեպի ԵՄ անդամ երկրներ: 2011 թ-ից ԵՊՀ-ում TEMPUS ծրագրի շրջանակներում իրականացվել է «Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում համալսարան-ձեռնարկություն գործընկերությանն ուղղված վերապատրաստման հնարավորություններ» դրամաշնորհը, որի հիմնական նպատակն է ընդլայնել համալսարանների հնարավորությունները Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում` համաձայն հասարակության և շուկայական տնտեսության պահանջների` հիմնված համապատասխան կրթության վրա:

 

ԵՊՀ մասնագետները, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները մասնակցել են տարբեր գիտական միջոցառումների, սեմինարների, արտասահմանյան գիտակրթական ծրագրերի: Իրականացվել են նաև միջբուհական փոխանակման ծրագրեր: Միջազգային համագործակցության վարչությունն ապահովել է համալսարանականների արտասահման գործուղվելն ու գիտաուսումնական փոխանակումները: Այսպես` հաշվետու տարում համալսարանականներն առավել հաճախ գործուղվել են Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա:

 

Օտարերկրյա քաղաքացիները ուսման նպատակով Երևանի պետական համալսարան են ընդունվել դեռևս 1926/27 ուսումնական տարում, սակայն այդ գործընթացը  առավել ակտիվացել է 1958/59 ուսումնական տարվանից: Այդ ընթացքում (մինչև 30.08.16թ.) Երևանի պետական համալսարանում սովորել են 8630 օտարերկրյա քաղաքացիներ 88 երկրներից (որոնցից 4327-ը` հայազգի ուսանողներ), 2057 ուսանողներ ստացել են բակալավրի և մագիստրոսական աստիճաններ, իսկ  220 օտարերկրացիներ պաշտպանել են թեկնածուական թեզեր:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

 

Հասցե՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ ­հարկ,

Հեռ.` (+ 374 10) 55 06 12,
(+ 374 10) 55 46 41 (
Միջազգային կապերի բաժին
(+374 10) 55 52 44 (Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին)

Ֆաքս` (+ 374 10) 55 46 41

Էլ.փոստ` amarkarov@ysu.am, pr-int@ysu.am, diaspora@ysu.am, international@ysu.am