Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Կենտրոնը հիմնադրվել է 2012 թ.-ի մարտի 2-ին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ-ի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Կենտրոնի ռազմավարությունն է. 1) ուսումնասիրել ՀՀ հանքահումքային և ջրային ռեսուրսների նպատակային, արդյունավետ ու անվտանգ օգտագործման ուղիները՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով՝ չվտանգելով ապագա սերունդների հնարավորությունները լիարժեք օգտվելու նշված բնական ռեսուրսներից, 2) աջակցել ՀՀ Կառավարությանը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման փաթեթի իրագործմանն ազգային և տեղական մակարդակներում, ապահովելով հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի հարցերի քննարկման և որոշումների ընդունման բոլոր փուլերում:

Կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվել են կլոր-սեղան քննարկումներ ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին հանքահումքային թափոնների խնդիրների,  շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման և այլ հարցերով:

Աշխատանքների կատարման արդյունքում ձևավորվում և ՀՀ Կառավարությանը տրվում են կոնկրետ առաջարկություններ խնդիրների լուծման ուղղությունների վերաբերյալ, տպագրվում են գիտական աշխատանքներ:

Ծրագրերի իրականացման սպասվելիք կարևորագույն արդյունքներից են Օրենսդրական դաշտում փոփոխությունների իրականացումը և նպաստումը ՀՀ Բնական պաշարների կառավարման ռազմավարության մշակմանը: 2014թ.-ին կենտրոնն ընդգրկվել է «Բնական պաշարների կառավարման ռազմավարության» և «ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատերելու մասին հայեցակարգային մոտեցումների» մշակման գործընթացներում: Կենտրոնի առաջարկություններն արդեն իսկ ընդունված են վերջիններիս նախագծային փաստաթղթերում: Կենտրոնի կողմից մշակված հիմնական առաջարկություններն ընդգրկվել են նաև «ՌԻՈ+20» վեհաժողովի որոշումների իրականացման 2015-2025 թթ. ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգերի «Հանքարդյունաբերության գործունեություն, բնապահպանություն և մարդկանց առողջություն» բաժնում:

Կենտրոնի գործողությունների ծրագիրն է.

  1. Վերլուծել ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ներկայիս պայմանները, հանքաքարերի համալիր մշակման մակարդակը, լեռնահանքային թափոնների անվտանգ պահպանման և երկրորդային օգտագործման հնարավորությունները՝ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման ու բնական միջավայրի պահպանման նպատակով:
  2. Ուսումնասիրել ՀՀ տարածքի ջրային ռեսուրսների կառավարման ներկայիս վիճակը, վերհանել այդ խնդրում գոյություն ունեցող բացթողումները, տալ ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների առաջարկություններ:
  3. Կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ և սեմինարներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ կառավարությանը համապատասխան քաղաքականության ու ծրագրերի հարցում աջակցելու նպատակով:
  4. Հզորացնել ԵՊՀ կարողությունները և որպես գիտաուսումնական, հետազոտական բարձր ռեսուրսային կենտրոն, իրականացնել Ռիոյի սկզբունքներին համահունչ զարգացման համապատասխան ծրագրեր:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում ծրագրերն իրականացվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի գործունեությանն (հաշվետվություններ) ու նորություններին կարելի է ծանոթանալ www.aarhus.am կայքի ԿԶԿ-իպաշտոնականէջում:


Սկիզբ
` 2012թ.
Ավարտ` անժամկետ

Ղեկավար
` Ռուբեն Սուրենի Մովսեսյան

Կոնտակտներ
՝
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալ. Մանուկյան 1, Երևանի պետական համալսարան
№ 1 ուս. մ/շ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 317 աշխատասենյակ
Հեռ.` (374 10) 55 25 93, (374 93) 85 98 93
Էլ. հասցե` rubmov@ysu.am
Կայք` www.aarhus.am

Կենտրոն՝
Հեռ.
(+374 60) 710 453,
Էլ. հասցե info_sdc@aarhus.am

ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ