![]() |
Մանուկ Գարուշի Մանուկյան
Դոցենտ | Տեղեկատվական համակարգերի ամբիոն Կրթություն
1984 - 1987 թթ. Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ասպիրանտ: 1971 - 1976 թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող: 1961 - 1971 թթ. Ախալքալաքի Հ. Թումանյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի աշակերտ: Գիտական աստիճան Ֆիզիկամաթեմատիկան գիտությունների թեկնածու, թեմա` Տվյալների ժամանակային մոդել, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, գիտական ղեկ.՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Անդրեևիչ Կալինիչենկո, http://synthesis.ipi.ac.ru/synthesis/staff/lak, 1991թ.: Աշխատանքային գործունեություն 2007 թ-ից առ այսօր: Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ: 2004 թ-ից առ այսօր: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի համակարգային ծրագրավորման ամբիոնի դոցենտ: 1992 - 2007 թթ. Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնի դոցենտ: 1988 - 1992 թթ. Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառա-կան մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնի ասիստենտ: 1982 - 1984 թթ. Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի հաշվողական կոմպլեքսների ավտոմատիզացման համակարգերի ամբիոնի ստաժոր-հետազոտող: 1976 - 1982 թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հաշվողական կենտրոնի ծրագրավորող: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Տվյալների բազաներ, ժամանակային տվյալների բազաներ, XML տվյալների բազաներ, տվյալների մոդելներ, կոնցեպտուալ նախագծում, ինֆորմացիայի ինտեգրում, ծրագրավորման լեզուներ: Կարդացած դասընթացներ Ռելացիոն տվյալների բազաների տեսություն, տվյալների բազաների համակարգերի ներածություն, տվյալների բազաների համակարգերի սկզբունքներ, տրանզակցիաների մշակում և բաշխված տվյալների բազաներ, տվյալների բազաների համակարգերի իրականացում, օբյեկտային տվյալների բազաներ, XML տվյալների բազաներ, տվյալների բազաների SQL, QBE և Quel լեզուներ, ծրագրավորման ներածություն` Pascal և C++ լեզուների օրինակով: Դրամաշնորհներ 2011 - 2013 թթ. Անալիզի, սինթեզի և օպտիմիզացիայի խնդիրներ զուգահեռ հաշվարկների մոդելներում (11-1B292): 2012 - 2014 թթ. Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհ. «Basic Toolkit for a Comprehensive Course Development and its Application« (N 18293, N 17508): 2003 - 2004 թթ. Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհ. «Development and implementation of tools to support the learning process in secondary schools» (OSI - N 1603): 1999 - 2001 թթ. Modelling and management of semi-structured data for dynamic www applications (INTAS). Available at http://delab.csd.auth.gr/projects/INTAS/ Անդամակցություն /մասնակցություն խորհուրդներին 2010 թ-ից առ այսօր: Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետա-զոտական կենտրոնի խորհրդի անդամ: 2002 - 2007 թթ. Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի խորհրդի քարտուղար: 2000 - 2007 թթ. Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ: Անդամակցություն միջազգային կոնֆերանսներին 2006 թ-ից առ այսօր: Արևելյան եվրոպայի երկրների հեռանկարային տվյալների բազաներ և ինֆորմացիոն համակարգեր (On Advances in Databases and Information Systems) կոնֆերանսի ղեկավար մարմնի (Steering Committee) անդամ: 2006, 2010, 2014 թթ. Արևելյան եվրոպայի երկրների հեռանկարային տվյալների բազաներ և ինֆորմացիոն համակարգեր կոնֆերանսի ծրագրային կոմիտեի անդամ: Պարգևներ 1. Միջազգային գիտաժողովի մրցանակ. http://videolectures.net/iswc2012_psw/, 2012թ.: 2. Դիպլոմ. «ԻԿՄ-ի ամենա-ամենաները» մրցույթում «ԻԿՄ ամենապահանջկոտ դասախոս» անվանակարգում առաջին տեղ, 2006թ.: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն: mgm@ysu.am |