asdf
01.03.2022 | 
Մշակույթ
«ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի կոլաժների անհատական ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը: Նա շնորհավորելով Ն. Գևորգյանին ու ներկաներին ցուցահանդեսի բացման առթիվ՝ նշեց. «Պատահական չէ, որ Նելլի Գևորգյանն արդեն 20-րդ անգամ է, ինչ իր կոլաժների ցուցահանդեսի բացումն անում է գարնանամուտին, որը հատուկ խորհուրդ ունի: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գարնան այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն ու կապույտ երկինք»:

 

 

Ցուցահանդեսին ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ և ուսանողներ: Նկարիչ Մայիս Մխիթարյանը շնորհավորական իր խոսքում նշեց տիկին Գևորգյանի աշխատանքների ինքնատիպության մասին. «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք կրում են լույսն ու Աստծո սերը: Նելլին ապրում է արվեստով, նա հենց արվեստի միջոցով փոխանցում է այն գեղեցիկ ու սիրով լեցուն աշխարհը, որը կրում է»:

 

 

ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչի խոսքով, կոլաժների հիմնական գաղափարը թափոններին երկրորդ կյանք պարգևելն է: Նրա ստեղծագործական գործունեության շնորհիվ նոր շունչ են ստացել ավելի քան 500 կտավ, որոնց մեծ մասը նվիրել է հարազատներին, ընկերներին կամ պարզապես անծանոթներին:

 

 

Առաջիկայում Նելլի Գևորգյանը պատրաստվում է թողարկել կոլաժային աշխատանքների նոր ալբոմ, որը կլրացնի հեղինակի կոլաժային ցուցահանդեսների 10-ամյակին նվիրված «Նելլի Գևորգյանի աշխատանքների ժողովածու» գրքին, որտեղ ներառված են եղել 135լավագույն  աշխատանքները:

 

 

Ցուցադրությունը բաց է մարտի 1-ից մինչև մարտի 15-ը:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԿԱՅԱՑԱՎ «YSU BAND»-Ի ՍՊԱՍՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
«YSU Band»-ն այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանդես կգա մենահամերգով։ Այդ համատեքստում այսօր կայացավ մեկնարկային մենահամերգը։