13.12.2012 | 
Ուսանողական
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հանդես են եկել նախաձեռնությամբ:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդանուշ Քոչարյանի գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անմիջական աջակցությամբ: «Չորս կաթիլ կարոտ»-ը Վարդանուշի առաջին գիրքն է, որը ծնվել է դեռ տարիներ առաջ: Սակայն այսօր այն հեղինակի ու ընկերների համար ներշնչանքի աղբյուր է դարձել:

 

15 անդամներից բաղկացած նախաձեռնող խումբը որոշել է գրքի վաճառքից ստացված ամբողջ շահույթն օգտագործել Հայաստանի մանկատներից մեկի երեխաներին ամանորյա նվերներ տրամադրելու նպատակով: Մինչ Վարդանուշ Քոչարյանի ելույթը հեղինակի ու նախաձեռնության մասին խոսեցին ընկերները՝ Վարդանուշի համակուրսեցիները, ովքեր նշեցին, որ այսօր իրենց դասում են աշխարհի երջանիկ մարդկանց շարքը, քանի որ ունեն հստակ գաղափար ու պայքարում են դրա համար: Վարդանուշ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության ու աջակցության համար եւ կոչ արեց միանալ նախաձեռնությանը:

 

«Այս նախաձեռնության հիմքը ընկերությունն է, սերը եւ հավատը: Գուցե շատերի համար այս խոսքերը եւ գրքի բովանդակությունը՝ մերժված սիրո ու կարոտի թեման, սովորական թվան, բայց ես վստահ եմ, որ կարողացել եմ ընթերցողին փոխանցել զգացմունք ու ջերմություն: Մասնակցե՛ք եւ դուք էլ ջերմությո՛ւն փոխանցեք մյուսներին»,- ասաց հեղինակը: «Մեր ընկերությունը չէր լինի, չէր լինի նաեւ այս նախաձեռնությունը, եթե մենք Մայր բուհի սաները չլինեինք: Հպարտ ենք, որ ԵՊՀ-ի, մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ ենք: Համալսարանը ոչ միայն գիտելիքներ է տալիս:

 

Մենք վստահ կարող ենք ասել, որ հասկացել ենք այս խորհուրդը, ինչը նաեւ մյուսներին ենք ցանկանում»,- նշեց Սեդա Նազարյանը: Շնորհանդես-վաճառքին, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից բացի, ներկա էին նաեւ հեղինակի ու նախաձեռնության անդամների հարազատները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի: