03.04.2007 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
ԵՊՀ-ՈՒՄ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է հրաման ԵՊՀ մասնաշենքերում ծխելն արգելելու մասին:

Ռեկտորի հրամանի համաձայն` այսուհետ ԵՊՀ տարածքում ծխել թույլատրվում է միայն ուսումնական մասնաշենքերից դուրս` ծխելու համար հատկացված հատուկ գոտիներում:

Իսկ ֆակուլտետների դեկաններն ու ստորաբաժանումների ղեկավարներն ամենօրյա հսկողություն են իրականացնելու հրամանի պահանջների կատարման ուղղությամբ:

«Ծխելն արգելելու մասին» ԵՊՀ ռեկտորի հրամանը խախտելու դեպքում աշխատողներն ու ուսանողները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության` ընդհուպ մինչեւ ԵՊՀ-ից հեռացվելը:

Հրամանն ուժի մեջ է մտել 2007թվականի ապրիլի 1-ից եւ փակցված է ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում:

Այլ նորություններ
 «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները: