05.12.2008 | 
Գիտություն
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ
Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը այս տարի կդառնար 90 տարեկան:

Նոյեմբերի 27-28-ը Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված հայտնի մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 90-ամյակին: Գիտական զեկույցները հիմնականում վերաբերում էին ֆունկցիաների տեսությանը: 

Մեծանուն գիտնականը երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ, Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան: 1966թ-ին Հիմնադրել է եւ երկար տարիներ խմբագրել «Մաթեմատիկա» (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) հանդեսը:

Մխիթար Ջրբաշյանի գիտական ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի ու ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ` մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձեւափոխություններ եւ ֆունկցիաների ներկայացումներ եւ այլն:

Նա մեծ ավանդ ունի 40-50-ականներին ձեւավորված հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման գործում: Լինելով հիմնադիրներից մեկը` իր հետազոտություններով նպաստել է դպրոցի գիտական թեմատիկայի հարստացմանն ու հեղինակության բարձրացմանը: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ է:

Սա թվով երրորդ գիտաժողովն է, որ 2008թ-ին կազմակերպվում է այս ֆակուլտետում: Այս տարի մեծ շուքով նշվել են նաեւ հայտնի գիտնականներ Սերգեյ Մերգելյանի եւ Ալեքսանդր Թալալյանի 80-ամյակները: Գիտական զեկույցներով հանդես են եկել հայ եւ արտասահմանյան բազմաթիվ գիտնականներ: 

«Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ այդ մարդիկ մեծ ավանդ ունեն Հայաստանի գիտության զարգացման գործում, եւ նրանց պետք է արժանին հատուցել»,- ասաց Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: