16.11.2011 | 
Հասարակություն, Մշակույթ
«ՆԱ ՊՈԵՏ Է, ԲԱՅՑ ԱՆՆՈՐՄԱԼ ՊՈԵՏ…»
«ՆԱ ՊՈԵՏ Է, ԲԱՅՑ ԱՆՆՈՐՄԱԼ ՊՈԵՏ…»
Հայաստանի գրողների միության նախագահ, գրող-հրապարակախոս Լեւոն Անանյանը բոլորում է իր 65 տարին:

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր նշվում նրա հոբելյանը: Թե ինչու հենց այնտեղ, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը բերում է 3 պատճառ` նա ոչ միայն գրող է, այլեւ հրապարակախոս, ԵՊՀ դասախոս է եւ ժամանակին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը: 1964 թ-ին է Լեւոն Անանյանը ավարտել այդ բաժինը: Նա աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել է «Մանկավարժ» թերթը: 1975 թ-ին որպես թղթակից միացել է «Գարուն» ամսագրի խմբագրակազմին, իսկ 1990 թ-ին ընտրվել է նույն ամսագրի գլխավոր խմբագիր: Այսօր գրողին եւ հրապարակախոսին շնորհավորելու եւ բարեմաղթանքներ հղելու էին եկել նրա գրչակից ընկերները, կոլեգաները, նախկին եւ ներկա ուսանողները:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշում է, որ չնայած Անանյանի հետ անձամբ այնքան էլ վաղուց չեն ծանոթ, սակայն հասցրել է զգալ նրա մարդկային կերպարը, անտարբեր մարդ չլինելու հանգամանքը: «Հասկանում եմ, որ Ձեր ուղին հեշտ չի եղել, Ձեզ վիճակված է ծանր առաքելություն: Ցավոք, ստեղծագործող մարդկանց մեջ էլ է վարակի պես տարածվել անտարբերությունը: Գրողների միությունը պետք է լինի հավաք, միակարծիք եւ սրտացավ հասարակության ցանկացած քայլին: Դա այն է, ինչ Դուք ուզում եք:

 

Եվ շատ փշոտ ճանապարհ եք անցնում դրան հասնելու համար»,- շնորհավորելով հոբելյարին` ասաց պարոն Սիմոնյանը եւ նրան շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալ, որը հատվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում շատ փոքր քանակությամբ: Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն էլ, շնորհավորելով իր «փոքր եղբորը», հիշեց, որ երբ 1977 թ-ին թալանել էին պետական բանկը, ինչը մեծ երեւույթ էր ԽՍՀՄ-ում, ինքը դրա վերաբերյալ գիրք տպագրեց, այն էլ` ռուսերեն: Թարգմանության գործը ստանձնեց Լեւոն Անանյանը:

 

«Գիրքը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց: Եվ տարօրինակն էլ այն էր, որ բոլորը հարցնում էին` ով է թարգմանել: Իմ մասին չէին խոսում»,- հիշում է նա եւ Լեւոն Անանյանին անվանում «աննորմալ պոետ», որովհետեւ այդքան հանգիստ է ու համեստ: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովն էլ, շատ բարձր գնահատելով Լեւոն Անանյանի ավանդը ռուսերենից հայերեն թարգմանության զարգացման գործում, նշեց, որ նրա ղեկավարած միության միասնականությունից պետք է օրինակ վերցնի նույնիսկ Ռուսաստանը, որը գրողների մի քանի միություն ունի. «Դուք մեծ Հայաստանի իրական հայրենասեր եք եւ միշտ գնահատել եք մեր լեզուների միջեւ կապը»: Միջոցառումն իրենց կատարումներով էլ ավելի տոնական էին դարձնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները` անհատ կատարողներն ու երգչախումբը:

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: