Արդեն ամենամյա ավանդույթ դարձած հանդիպման ժամանակ դեկանը ներկայացրեց անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանեց ուսանողների հարցերին: Սակայն հանդիպման հիմնական նպատակը ֆակուլտետի օլիմպիկան թիմի պարգևատրումն էր:
Այս տարի մաթեմատիկայի ֆակուլտետի օլիմպիական թիմը մասնակցել է միանգամից երկու օլիմպիադաների: Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված օլիմպիադայից թիմը վերադարձել է խմբային բրոնզե և անհատական ոսկե և բրոնզե մեդալներով: Իսկ Ուկրաինայում կայացած Եվրոպական համալսարանների օլիպիադայից բոլորն էլ վերադարձել են անհատական պարգևներով, նրանց թվում մեկ երկրորդ, մեկ երրորդ կարգի մրցանակներով:
«Միքայել Պողոսյան, Արթուր Բարխուդարյան, Սմբատ Գոգյան և Լևոն Գալստյան: Թիմերի ղեկավարներից ցանկացածի աշխատանքը անգնահատելի այս գործում»,-ասաց Գ. Գեւորգյանը: Ֆակոլտետի դեկանը խիստ կարևորեց նաեւ Մաթեմատիկայի հիմանդրամի եւ ԵՊՀ ղեկավարության աջակցությունը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը: Պրոռեկտորը հանձնեց ԵՊՀ շրջանավարտների միավորման պատրաստած նվերները եւ առիթից օգտվելով` հակիրճ ներկայացրեց ուսանողների հետ տարվող աշխատանքներում առաջիկա անելիքները:
Ա. Քարամյանը տեղեկացրեց, որ երկու ամիս հետո շրջանառության մեջ է մտնելու «Ուսանողների իրավունքների եւ պարտականությանների մասին» հայեցակարգը, եւ հորդորեց բոլորին ակտիվորեն մասնակցել փաստաթղթի քննարկումներին ու առաջարկություններով օգնել` դարձնելու այն իրապես կենսունակ փաստաթուղթ: