
20.12.21
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում իրականացվել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը: Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են արդյունքները, հետագա նպատակները, ինչպես նաև մասնակիցների ավարտական աշխատանքները:

20.12.21
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Քվանտ» վարժարանի տնօրենության համատեղ նախաձեռնությամբ աշակերտների համար կազմակերպվել է «Համալսարանական օր», որի շրջանակում թեմատիկ դասախոսություններով են հանդես եկել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

17.12.21
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով:

17.12.21
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Սուքիասյանի կյանքում Մայր բուհը որոշիչ դեր է ունեցել. այսօր նա սովորում է Պրահայի Կառլի համալսարանում:

17.12.21
ISTC կենտրոնում տեղի են ունեցել Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի՝ 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին նկարահանած վավերագրական ֆիլմերի շնորհանդեսները:

16.12.21
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի գեոստրատեգիական դրությունը 44-օրյա պատերազմից հետո (տարածաշրջանային անվտանգության համալիրների հայեցակարգերի դիտանկյունից)» թեմայով բանախոսությունը, որը վարում էր պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

16.12.21
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ, հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով:

15.12.21
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Որքանո՞վ են պաշտպանված Մարդու իրավունքները համաճարակի և Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ-ում» թեմայով դասախոսություն-քննարկում:

14.12.21
ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակին:

14.12.21
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այսօր կազմակերպել էին բաց դաս՝ ներկայացնելով «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում իրենց կատարած գործնական աշխատանքի արդյունքները: