
22.12.20
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համառորեն շրջանառության մեջ է պահվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, և բիրտ անտարբերությամբ անտեսվում են մասնագիտական շրջանակների դիտողություններն ու առաջարկները հայագիտական առարկաների, ինչպես նաև «Հայոց լեզվի»՝ որպես բուհական ընդունելության քննության առարկայի վերաբերյալ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմը պահանջում է.

21.12.20
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

19.12.20
Բելգորոդում դեկտեմբերի 16-17-ը տեղի է ունեցել միջազգային ֆորում «Հանրային կառավարումը ԵԱՏՄ երկրներում» խորագրով:

19.12.20
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունեցել մոմավառություն Եռաբլուր պանթեոնում և հուշ-ցերեկույթ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում՝ նվիրված ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին։

18.12.20
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առցանց հանդիպում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։

17.12.20
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի և գիտահետազոտական լաբորատորիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ն առցանց իրականացվել է «Նանոֆիզիկա և Նանոնյութեր» խորագրով երիտասարդ գիտնականների առաջին միջազգային գիտաժողովը։

16.12.20
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ արդեն 5-րդ անգամ անընդմեջ իրականացրել է Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղ-մրցույթ՝ ՀՀ և Արցախի բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար:

15.12.20
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր առցանց դասախոսությամբ հանդես է եկել ֆակուլտետի շրջանավարտ, նախկին դոցենտ, «Huawei» ընկերության աշխատակից Հայկ Խաչատրյանը։

09.12.20
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել և դեկտեմբերի 8-11-ն իրականացնում է «Արցախյան հիմնահարցը և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմը. «Post factum»» խորագրով դասընթացը։

07.12.20
Վճարովի հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ: