12.04.2013 | 
Կրթություն
ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎԵԼՔ
ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎԵԼՔ
Այսօր ԵՊՀ Երկանյանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Արևելքից Արևելք» խորագրով միջբուհական գիտաժողով:

Այն նվիրված էր Արևելագիտության ֆակուլտետի կազմավորման 45-ամյակին, իսկ կազմակերպիչը ֆակուլտետի ՈՒԳԸ-ն էր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալներ Ռուբեն Մելքոնյանը, Վարդան Ոսկանյանը, Իրանագիտության և Արաբագիտության ամբիոնների վարիչներ Գառնիկ Ասատրյանը և Սոնա Տոնիկյանը, Բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագը:


«Ուրախությամբ կարող եմ ասել, որ մասնակիցներ ունենք ոչ միայն Մայր բուհի տարբեր ֆակուլտետներից, այլ Գևորգյան հոգևոր ճեմարանից և Գիտությունների ազգային ակադեմիայից: Ուզում ենք առաջին քայլերն անել ուսանողության մեջ գիտության նկատմամբ հետաքրքրություն սերմանելու համար»,- ասաց Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վարդան Կոստանյանը:

Գիտաժողովի ընթացքում արծարծված թեմաները կապված էին Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների պատմության, մշակույթի, կրոնի, ազգագրության, լեզուների և արդի քաղաքական գործընթացների հետ:


Միջոցառումը կտևի երկու օր, այնուհետև ընտրված լավագույն աշխատանքները կտպագրվեն ՈՒԳԸ-ի գիտական ժողովածուների հատորներում:


«Երբ  նայում էի զեկույցների թեմաները և ընդհանրապես ՈՒԳԸ-ի գործունեությանը, տեսնում էի, որ բավականին լուրջ և հասուն գիտաժողով է լինելու: Սա ցույց է տալիս, որ մեր ուսանողներն արդեն հաստատակամ են գիտության ոլորտն ընտրելու հարցում, և նրանց այս քայլերը կարևոր առհավատչյա են ապագայում լավ արևելագետ դառնալու համար: Ֆակուլտետը հնարավորինս աջակցել է այս գիտաժողովի կազմակերպմանը: Հետագայում էլ մենք պատրաստ ենք մեր խորհուրդներով աջակցել ուսանողներին»,- ասաց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: