15.04.2013 | 
Հասարակություն
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

Այն նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

 

«Միջոցառման կազմակերպման գաղափարը ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանինն էր, իսկ ԵՊՀ ՈՒԳԸ-ն մեծապես աջակցում է նմանօրինակ միջոցառումներին: Մենք դիվանագետներ ենք, և իմանալ ցանկացած երկրի հետ հարաբերությունների խորությունը մեզ համար մեծ կարևորություն է ներկայացնում»,- ասաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը:

 

Միջոցառման ընթացքում ուսանողներն իրենց զեկույցներով անդրադառնում էին հայ-ֆրանսիական հարաբերություններին` սկսած վաղ անցյալից մինչև մեր օրերը:

 

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները հնագույններից են: Դրանք ընդգրկել են կյանքի բոլոր բնագավառները և ունեն զգացական ասպեկտ: Ինչպես իր խոսքում միշտ նշում է Հայաստանում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ոչ մի երկիր չունի հայերի սրտում այն տեղը, ինչ Ֆրանսիան: Այժմ էլ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Սենատում քննարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտության ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը:

 

Ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն էլ, դիմելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ամեն տարի Արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում են Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում, և այդ միջոցառումներին ակտիվորեն մասնակցում է նաև մեր ֆակուլտետը: Ինձ համար հաճելի է, երբ տեսնում եմ ուսանողների ակտիվությունը, ոչ միայն դասապրոցեսում, այլև նմանաբնույթ միջոցառումների ժամանակ»:

 

Գիտաժողովի 10 մասնակիցները ելույթներ ունեցան ֆրանսերեն լեզվով: Միջոցառման ավարտին նրանց հանձնեցին հավաստագրեր: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: