15.05.2013 | 
Մշակույթ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ` ՆՈՐԱՀԱՅՏ ՀԵՌՈՒՍՏԱԱՍՏՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ` ՆՈՐԱՀԱՅՏ ՀԵՌՈՒՍՏԱԱՍՏՂ
«X Factor» հեռուստանախագծի հաղթող է դարձել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Կիմ Գրիգորյանը:

«Մինչև նախագծին մասնակցելը ոչ մի տեսակի առնչություն չեմ ունեցել երգի հետ: 2006 թ-ից մեր տանեցիներն ինձ հետ վիճում են, որ մասնակցեմ երաժշտական նախագծերից մեկում, բայց բարդույթները խանգարում էին»,- անկեղծանում է Կիմը:

 

Բայց արի’ ու տե°ս, որ այս նախագծի հայտարարությունը լսելուն պես ինքնակամ որոշեց մասնակցել:

 

«Երբ առաջին` նախընտրական փուլը հաղթահարեցի, նույնիսկ չէի էլ մտածում, թե մինչև ուր կարող եմ հասնել: Ինձ հետաքրքիր չէր, թե ժյուրին ինչպես կգնահատի, իմ խնդիրն էր ամեն անգամ հետաքրքիր ու գեղեցիկ ներկայանալը»,- պատմում է հաղթողը:

 

Արդեն երաժշտության ուղին բռնած Կիմը երեկ ԵՊՀ-ում հանձնեց պետական քննությունը` ստանալով հանրային կառավարման մասնագետի որակավորում: Խոստովանում է, որ ապագա մասնագիտության հարցում ծրագրերը փոխվել են, բայց համալսարանի ստացած կրթությունը զուր չի անցնելու:

 

«Այնպես չէ, որ 4 տարի համալսարանից «գողացածիս» վրա խաչ եմ քաշելու. գործունեությունս կշարունակեմ երաժշտության ասպարեզում` օգտագործելով դիվանագիտական հմտություններս»,- կեսլուրջ-կեսկատակ ասում է Կիմը:

 

«X Factor» հեռուստաշոուի հաղթողը երախտագիտությամբ է խոսում ֆակուլտետի ղեկավարության ու դասախոսների մասին, ովքեր ամեն կերպ ընդառաջել են` իմանալով, որ մասնակցում է այդ նախագծին. նույնիսկ քննությանը անպատրաստ ներկայանալիս անբավարար չի ստացել, իսկ համակուրսեցիները շատ հաճախ աջակցում էին հենց համերգային դահլիճում, որտեղ ելույթ էր ունենում Կիմը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։