16.05.2013 | 
Մշակույթ
ԱՍՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
ԱՍՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
«Ասմունքող համալսարանական» մրցույթի եզրափակիչ փուլը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 94-ամյակին և մայիսյան հաղթանակներին:

ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված մրցույթի առաջին փուլը հաղթահարած 11 մասնակիցներն այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում ներկայացրին 2 բանաստեղծություն, որոնցից մեկը` հայրենասիրական, իսկ մյուսը` իրենց ընտրությամբ:


Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամներն էին «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, բանաստեղծ Սաթենիկ Ղազարյանը, ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Վարդան Ղափլանյանը, ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Լուսինե Համբարյանը, փոխնախագահ Արամ Առաքելյանը, ստեղծագործական ակումբի պատասխանատու Ռաֆայել Զարբաբյանը:


«Մեր նպատակն է բացահայտել ասմունքող ուսանողներին և նրանց հնարավորինս մոտ պահել պոեզիային: Հաղթողները հնարավորություն կունենան ձայնագրելու դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները և ունենալու այդ ձայնագրությունների ձայնադարանը»,- նշեց Լուսինե Համբարյանը:


Մինչ պարզ կդառնային հաղթողների անունները, ներկաները վայելեցին «Երգող համալսարանական» մրցույթի մասնակիցների կատարումները:

 

Մրցույթի բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Քիմիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գայանե Իսախանյանը, երրորդ տեղը գրավեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հայկուհի Ամիրխանյանը, երկրորդ տեղը` Հայ բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժնի հինգերորդ կուրսի ուսանողուհի Թագուհի Ղազարյանը:


«Ասմունքող համալսարանական» մրցույթի հաղթող ճանաչվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: