04.06.2013 | 
Մշակույթ
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՏՈՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՏՈՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Տոնական միջոցառումը նվիրված էր Արգենտինայի ազգային տոնին, ինչպես նաև անկախությանը և դրոշի օրերին:

Հունիսի 3-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպանական բաժնի ուսանողները` Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ, կազմակերպել էին միջոցառում:


Ուսանողները ասմունքում էին, կիթառի, ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ հնչում էին Աստոր Պիացոլայի և Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև արգենտինական տանգո:

 

Ցուցադրվեցին տեսանյութեր, ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ նվիրված Արգենտինայի տոներին, մշակույթին, հասարակական կյանքի տարբեր ոլորտներին և այդ երկրի հայ համայնքին:


«Միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել Արգենտինայի հետ մեր հարաբերությունները և փորձել մեզ մոտ էլ ավելի խթանել իսպաներեն լեզվի տարածումը, արգենտինական մշակույթը, գրականությունը: Եվ ակտիվացնելով մեր կապերը դեսպանատան հետ՝ փորձելու ենք իրականացնել կրթական ու մշակութային տարբեր ծրագրեր»,- հավելում է Հասմիկ Բաղդասարյանը:


Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան, հյուպատոս Դանիել Խորխե Պեպան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, դասախոսներ և ուսանողներ:


Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան, տպավորված ուսանողների ելույթներից, շնորհակալություն հայտնեց և նշեց, որ նմանօրինակ հանդիպումներն ավելի են սերտացնում երկու ժողովուրդների կապը, ովքեր այդքան համընդհանուր և համամարդկային արժեքներ ունեն:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: