29.08.2013 | 
Գիտություն
ՀԱՂԹՈՂ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ 27-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն
ՀԱՂԹՈՂ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ 27-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն
Հայտնի են Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող-2013» մրցույթի հաղթողների անունները:

Ընդհանուր առմամբ մրցույթի հաղթող են ճանաչվել 97 գիտնականներ, որոնցից 63-ը՝ բնական գիտությունների, 13-ը՝ ճարտարագիտության և տեխնոլոգիայի, 3-ը՝ բժշկական գիտությունների, 3-ը՝ գյուղատնտեսական գիտությունների, 1-ը՝ հասարակական գիտությունների, 14-ը՝ հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում:

 

Առավել մեծ թվով՝ 27 գիտնականներ ներկայացնում են ԵՊՀ-ն, 16-ը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, 5-ը՝ Հայկական պետական ճարտարագիտական համալսարանը, 5-ը՝ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, 4-ը՝ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, 4-ը՝ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և 4-ը՝ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և այլն:

 

Մրցույթում հաշվի են առնվել տպագրված աշխատանքները և դրանց վրա կատարված հղումները, գիտաժողովներում զեկուցումները, ատենախոսությունների ղեկավարումը, արտոնագրերը, գիտական թեմաների ղեկավարումը, ստացած դրամաշնորհներն ու մրցանակները և գիտակազմակերպական ակտիվությունը:

Հաղթող ճանաչված գիտնականները ամեն ամիս կստանան 100.000-ական դրամ հավելավճար: Առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր տարի:

Ստորև ներկայացնում ենք «Արդյունավետ գիտաշխատող-2013» մրցույթի ԵՊՀ-ական հաղթողների անունները՝

  1. 1.    Բնական գիտություններ

Աթաբեկյան Վարուժան Սերյոժայի

Ավետիսյան Համլետ Կարոյի

Գաբրիելյան Լիլիթ Սերգեյի

Գրիգորյան Մարտին Գևորգի

Թռչունյան Արմեն Համբարձումի

Խաչատրյան Համբարձում Գուրգենի

Կիրակոսյան Ալբերտ Ավետիսի

Հակոբյան Հակոբ Ավագի

Հարությունյան Ռուբեն Միքայելի

Հարությունյան Վլադիմիր Միխաիլի

Մարգարյան Շիրազ Ալեքսանդրի

Մկրտչյան Գառնիկ Ֆելիքսի

Մովսիսյան Յուրա Մովսեսի

Մամասախլիսով Եվգենի Շամիլի

Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի

Ներսեսյան Արմեն Պետրոսի

Սահարյան Արամ Ազատի

Սեդրակյան Դավիթ Մհերի

Օհանյան Վադիմ Ռոբերտի

  1. 2.     Ճարտարագիտություն և տեխնոլոգիա

Ղամբարյան Կարեն Մարտինի

  1. 3.    Գյուղատնտեսական գիտություններ

Գրիգորյան Կառլեն Վաղարշակի

  1. 4.    Հայագիտություն և հումանիտար գիտություններ

Առաքելովա Վիկտորիա Ալեքսանդրի

Ասատրյան Գառնիկ Սերոբի

Գասպարյան Սեդա Քերոբի

Զաքարյան Սեյրան Արտուշայի

Թութունջյան դը Վարդավան Քրիստիան

Պետրոսյան Համլետ Լենսերի

Այլ նորություններ
ՔԱՂԱՔԱԳԵՏ ԺԵՐԱՐ ՇԱԼԻԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր դասախոսություն կարդաց ֆրանսիացի քաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ Ժերար Շալիանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՈՀԵՐԵՆՏ ՃԱՌԱԳՅԹՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ-ՀՀԲՀՀ- 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի կողմից ներկայացրած գիտական ծրագիրը: