26.11.2019 | 
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները նպատակ ունեն նպաստելու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնելու իրազեկության մակարդակը և ուղղորդելու դեպի ԵՊՀ:

 

Թիվ 190 ավագ դպրոցի պատմաիրավաբանական հոսքի աշակերտները եղան Հնագիտության և ազգագրության ամբիոնի լաբորատորիայում, ինչպես նաև շրջեցին ֆակուլտետի ամբիոններով:

 

Նրանց դիմավորեց Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը: Նա աշակերտներին ներկայացրեց  ԵՊՀ պատմության ֆակուլտետի կառուցվածքը, հիմնադրման պատմությունը, խոսեց ֆակուլտետի գործունեության, դասախոսական կազմի մասին:

Աշակերտների հետ հանդիպումն ընթանում էր  հարց ու պատասխանի ձևաչափով:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր: