07.12.2021 | 
Կրթություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը անկախ ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեց ընկերության գործունեությունը:

 

 

Մայր բուհի հետ համագործակցության կարևորության և ակնկալվող արդյունքների մասին խոսեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը. «Այսօր մեկնարկում է մեր համագործակցությունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նմանաբնույթ հանդիպումները պարբերական ու շարունակական բնույթ են կրելու: Փոխգործակցության շրջանակում ընկերության կողմից պարբերաբար աշխատանքի և պրակտիկայի առաջարկներ են լինելու, ուստի ուսանողներին հորդորում եմ ակտիվ լինել և հետևել մեր կենտրոնի կողմից հրապարակված հայտարարություններին»: 

 

Մասնավորապես՝ «Revery Group» ընկերություների խմբի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Վիկտորիա Հակոբյանը տեսապատկերների միջոցով խոսեց ընկերության ստեղծման պատմության, գործունեություն հիմնական ուղղությունների ու հիմնական նպատակների մասին:

 

 

«Մեզ համար կարևոր է երիտասարդների հետ հանդիպումները, քանի որ մեր ներդրումային քաղաքականության թիրախային խումբը նաև երիտասարդներն են, որոնք վաղն ապահովելու են ոչ միայն ընկերության, այլև տվյալ երկրի զարգացումը: Ուստի մենք շատ ենք կարևորում ուսանողների ու երիտասարդ կադրերի հետ հանդիպումները, ինչպես նաև կրթական կենտրոնների հետ համագործակցությունը: ԵՊՀ-ի հետ համագործակցությունը զուտ համաձայնագիր չէ, քանի որ ուզում ենք լուրջ ներդրումներ անել երկրի զարգացման գործում»,- ասաց Վիկտորիա Հակոբյանը:

 

«Պրեմիեր Ֆուդս» մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նարե Գրիգորյանն էլ մանրամասն ներկայացրեց «Revery» ընկերության կազմում գործող «Ջի Պեպսի-Կոլա Բոթլեր» և «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ների գործունեությունն ու զարգացման միտումները:

 

 

Միջոցառման ավարտին հյուրերը պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: 

 

Հավելենք, որ ուսանողները նաև լրացրեցին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից նախապես պատրաստված հարցաթերթեր, որոնց միջոցով հետագայում ապահովվելու է ընկերության գործունեությամբ հետաքրքրված ուսանողների հետ կապը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։