29.04.2022 | 
Մշակույթ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Նարեկ Փարսադանյանի հիշատակին: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Արտուշ Փարսադանյանի հեղինակած երաժշտական ստեղծագործությունները՝ նվիրված որդու հիշատակին։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հուշ-ցերեկույթը նախաձեռնողներին՝ նա նշեց. «44-օրյա պատերազմին ԻԿՄ ֆակուլտետի 15 ուսանող իր կյանքը նվիրել է հայրենիքին: Նրանց հիշատակին նվիրված հանդիպումներն ունեն և՛ մարդկային, և՛ բարոյական, և՛ դաստիարակչական նշանակություն»:

 

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, անդրադառնալով միջոցառման կազմակերպչական աշխատանքներին,  նշեց. «Հուշ-ցերեկույթը կազմակերպվել է Նարեկ Փարսադանյանի հայրիկի և ընկերոջ առաջարկով: Միջոցառման բոլոր ներկաները Նարեկի ընկերներն են և մշակութային այն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ Նարեկը շփվել է»: 

 

 

Հուշ-ցերեկույթի կազմակերպիչ, Նարեկ Փարսադանյանի ընկեր, ֆիզմաթ. գիտ. թեկն. Վահագն Բայրամյանը, խոսելով իր և ընկերոջ մասին, ընդգծեց. «Ես և Նարեկը ընդհանուր շատ գծեր ունենք:  Քանի որ Նարեկից տարիքային ավելի մեծ էի, հաճախ էր ինձ մասնագիտական հարցեր ուղղում:  Նարեկի մահից հետո ես և Արտուշ Փարսադանյանը շարունակում ենք պահել մեր կապը:

 

 

Երաժշտական կրթություն, ճիշտ է, չունեմ, այնուամենայնիվ ինձ միշտ զարմացնում է, թե ինչպես է որդու մահից հետո հայրը նման հզոր երաժշտություն ստեղծում»:

 

Այլ նորություններ
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ․ «YSU BAND»-Ն ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսությունների շրջանակում համալսարանի տարբեր մասնաշենքերի բակերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Երաժշտական համարներով հանդես եկան «YSU Band», «Mad Blues Band», «By The Way Band» երաժշտական խմբերը։