28.06.2007 | 
Հասարակություն
ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք, ՇՈՒՇԻ
ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք, ՇՈՒՇԻ
«Շուշին` հայոց քաղաքակրթության օրրան» թեմայով գիտաժողովը սկսվեց հունիսի 21-ին:

Շուշիում եւ Ստեփանակերտում կայացած գիտաժողովը, որ նվիրված էր Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին, համախմբել էր Հայաստանի եւ Արցախի ճանաչված պատմաբանների եւ երիտասարդ գիտնականների: Իրենց ուսումնասիրությունները ներկայացրին Ռիչարդ Հովհաննիսյանը, Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը, Արտեմ Հարությունյանը, Հայկ Դեմոյանը եւ ուրիշներ: 

Բացման խոսքով գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը, Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների ռեկտորները, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Այս գիտաժողովի թեման, ըստ իս, շատ կարեւոր ու արդիական է: 15 տարի առաջ ազատագրված Շուշին հայերիս համար հաղթանակի խորհրդանիշ է դարձել: Իսկ նրա հնամյա մշակույթն ստիպում է մտորել. գուցե հենց այստե՞ղ է սկսվել ամեն ինչ…»,- ասաց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: 

Գիտաժողովի մասնակիցները բաժանվել էին հետեւյալ աշխատանքային մասնախմբերի. պատմություն, հայկական բանակ, հնագիտություն եւ ազգագրություն, արվեստ եւ գրականություն: Զեկուցումներն ընդգրկում էին 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ 1988-1994 թթ-ի Արցախի գոյամարտը, Արցախի հերոսներին, հայոց բանակի կազմավորումն ու Շուշիի հարուստ մշակույթը: 

Եռօրյա գիտաժողովի սկզբում մասնակիցներն այցելեցին Ազատամարտի հուշարձան: Եզրափակիչ նիստի ավարտին մասնակիցները եւ կազմակերպիչները հանդիպեցին լրագրողներին` ներկայացնելով այդ ընթացքում իրենց կատարած աշխատանքը:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: