12.08.2006 | 
Կրթություն
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Երեւանի պետական համալսարանի ծրագրավորողների ուսանողական երկու թիմ օգոստոսի 6-12-ը Ծաղկաձորում մասնակցեց ուսանողական ծրագրավորման ամառային դպրոցին:

Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած ամառային դպրոցի հիմնական նպատակը Հայաստանի բուհերի օլիմպիական թիմերի ծրագրավորողներին միջազգային օլիմպիադաներին պատրաստելն է:

«Այս ծրագիրը թույլ կտա հայկական բուհերի ուսանողական թիմերին միասին սովորել եւ կատարել խմբային աշխատանք` ունեցած գիտելիքներն ու փորձը փոխանցելով միմյանց»,- ասում է ամառային դպրոցի կազմակերպիչ Վլադիմիր Եղիազարյանը:

Փորձնական օլիմպիադաներից ու մրցույթներից բացի ծրագրի մասնակիցներին դասախոսություններ կարդաց Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Կուզնեցովը: «ԳԱՖ տեսություն» թեմայով եւս երկու դասախոսություն ներկայացրեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆիկ Տոնոյանը:

Թեպետ ընթացիկ մրցույթները անցկացվում էին ուսումնական ու ուսուցողական նպատակով, ԵՊՀ ծրագրավորողների առաջին թիմն ընդհանուր միավորներով գրավեց առաջին տեղը:

Այլ նորություններ
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։