25.10.2016 | 
Հասարակություն
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՑ ԵՆ
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՑ ԵՆ
Հոկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի՝ 2016 թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից:

 

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

 

Շնորհավորելով պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ նախագահը նրանց մաղթել է հաջողություններ. «Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի՝ 2016 թ. կրթական պարգևներին արժանացած ԵՊՀ ուսանողներին.

 

Լավագույն բակալավր՝

Գևորգյան Արման Արամի - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Փիլիպոսյան Գոռ Արծրունի - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

 

Լավագույն մագիստրանտ՝

Սարգսյան Սարգիս Թադևոսի - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Պետոյան Աստղիկ Տոնիկի - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

 

Լավագույն ասպիրանտ՝

Ծատուրյան Հայկ Լևոնի - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Մանուկյան Սերգեյ Հակոբի - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: