02.03.2016 | 
Քաղաքականություն
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով Երևանի պետական համալսարանում կազմավորվել է հանձնաժողով, որը քննարկել ու հաստատել է տոնական միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Այս տարի համայն հայությունը նշում է մեր հանրապետության անկախության 25-ամյակը. 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը, հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով, բռնեց անկախության ուղին: Անկախության կայացման գործընթացից անմասն չի մնացել նաև Երևանի պետական համալսարանը: 

 

«Մենք ստեղծել ենք անկախ պետություն, որը, թերևս, ձևավորման փուլում է: Եվ շատ ավելի դժվար է մեծ զոհողությունների գնով ձեռք բերված անկախությունը պահելն ու զարգացնելը: Հարկ է նշել, որ քաղաքացիական հասարակության կայացման գործը յուրաքանչյուրիս ուսին է»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցով նախատեսվում է իրականացնել շուրջ 6 տասնյակ միջոցառում՝ գիտական նստաշրջաններ, միջազգային, հանրապետական և ուսանողական գիտաժողովներ, համաբուհական համաժողովներ, դասախոսությունների շարք, հանդիպում-քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

 

Տոնական միջոցառումներից անմասն չեն մնա նաև երիտասարդ համալսարանականները. բուհի ուսանողական կառույցների կողմից կկազմակերպվեն ուսանողական ինտելեկտուալ ու մարզական մրցույթներ, մշակութային միջոցառումներ, այցեր, արշավներ և այլն:

 

Հավելենք, որ ԵՊՀ հրատարակչությունը լույս կընծայի նաև ՀՀ անկախությանը նվիրված մի շարք աշխատություններ: Մասնավորապես կհրատարակեն «ԵՊՀ-ի դերը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման և կայացման գործում» նկարազարդ մենագրությունը, «Համալսարանականների մասնակցությունն Արցախյան ազատամարտին» գիրքը, անկախության սերնդի համալսարանական ներկայացուցիչների՝ հայրենասիրական թեմայով ստեղծագործությունների ժողովածուն և այլ թեմատիկ աշխատություններ:

 

Նախատեսվում է նաև Հայաստանի անկախության վերաբերյալ ուսանողների զգացողությունների մասին պատմող տեսաֆիլմի, ինչպես նաև անկախության գործընթացում ԵՊՀ դերակատարության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմաշարի նկարահանում:

 

Տեղեկացնենք, որ համալսարանում մարտ ամսից սկսած պարբերաբար կազմակերպվում են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց հղումները կներկայացնենք ստորև՝

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՑ
Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 9-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
ԵՊՀ-ն և ՀՀ բնապահպանության նախարարությունը տարիների պատմություն ունեցող համագործակցությունը դրեցին պաշտոնական հիմքերի վրա: