27.10.2011 | 
Մշակույթ
«ՇՐՋԻԿ ԳՐԱԴԱՐԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԸ» ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
«ՇՐՋԻԿ ԳՐԱԴԱՐԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԸ» ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր համալսարանի բակում էր ՀՀ ազգային գրադարանի «Շրջիկ գրադարան ավտոբուսը»:

Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի օրն է, իսկ այս ամբողջ շաբաթը Հայաստանում նշվում է որպես ՄԱԿ-ի շաբաթ: Այս ընթացքում կազմակերպված միջոցառումների շրջանակներում էլ այսօր ԵՊՀ բակում կայանեց ՀՀ ազգային գրադարանի «Շրջիկ գրադարան ավտոբուսը»:

 

Միջոցառման նպատակն է ուսանողներին ու բուհերի գրադարաններին բաժանել ՄԱԿ-ի տեղական եւ կենտրոնական գրասենյակների հրատարակությունները (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն): Ըստ ՄԱկ-ի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանի` գրականությունը վերաբերում է ՄԱԿ-ին ընդհանրապես, երեխաներին, կանանց ու նրանց իրավունքներին, շրջակա միջավայրին, առողջապահությանը, գյուղատնտեսությանը եւ այլն:

 

Ուսանողներից մեկն ընտրել էր կանանց իրավունքների մասին պատմող «Աշխարհի կանանց առաջընթացը» գրքույկը. «Շատ կարեւոր է առաջընթացի այս դարում տեղյակ լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջն ու աշխարհում առհասարակ»: ԵՊՀ-ն «Շրջիկ գրադարան ավտոբուսի» երկրորդ կանգառն էր, առաջինը եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Այն այսօր կլինի նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանում եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում ու իր ճամփորդությունը կավարտի Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։