26.02.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿՕՐՅԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿՕՐՅԱ ԱՄՓՈՓՈՒՄ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Օտար լեզուներ եւ գրականություն (տեսություն եւ պրակտիկա)» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված է Մայր բուհի հիմնադրման 90-ամյակին: Այն նպատակ ունի ընդհանրացնել եւ ամփոփել լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, գրականագիտության եւ լեզվամշակութաբանության բնագավառներում ֆակուլտետի կողմից տարվող աշխատանքները: Միջազգային գիտաժողովի մասնակիցների գրանցման ընթացքում դահլիճի նախասրահում գրքերի ցուցահանդես-վաճառք էր:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի յուրաքանչյուր ամբիոն ներկայացնում էր իր կողմից հրատարակած գրականությունը: Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը:

 

«Ողջունում եմ գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը: Ես վստահ եմ, որ քննարկվող հարցերը կնպաստեն այն հիմնական խնդիրների լուծմանը, որ դրել է ԵՊՀ-ն իր առջեւ, որոնք են` ապահովել գիտության եւ կրթության որակը, պատրաստել բարձրորակ կադրեր եւ օտար լեզուն մատչելի դարձնել հայ երիտասարդին»,- ասաց Գեղամ Գեւորգյանն ու խոստացավ, որ ֆակուլտետի ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված կլինի օտար լեզվի եւ գրականության կրթության զարգացմանը, կստանա ռեկտորատի աջակցությունը: Պլենար նիստից հետո գիտաժողովի մասնակիցները աշխատանքը շարունակեցին առանձին բաժանմունքներով:

 

Ստացված չորս խմբերը կազմվել էին ըստ քննարկման հետեւյալ թեմատիկաների` Քերականություն եւ բառագիտություն, Ոճագիտություն, Մշակույթ եւ տեքստի լեզվաբանություն, Կիրառական լեզվաբանություն: Միջազգային գիտաժողովին մասնակցում են ինչպես հայաստանյան(Երեւանի պետական համալսարան, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարան, Գյումրիի պետական համալսարան), այնպես էլ արտասահմանյան բուհեր:

 

Զեկուցումներով հանդես են գալիս ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆինլանդիայից, Վրաստանից: Գիտաժողովը կշարունակվի փետրվարի 27-ին նույն սկզբունքով եւ կամփոփվի ժամը 14:30-ին Չարենցի անվան դահլիճում:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: