09.02.2018 | 
Հասարակություն
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված սեմինար-քննարկում:

Սեմինար-քննարկմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ուրիշներ:

 

Բացման խոսքով հանդես եկավ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Վերջինս խոսեց Իսլամական հեղափոխության մասին, որը կերտեց Իրանի ոչ միայն վերջին տասնամյակների ճակատագիրը, այլև լրջագույն նշանակություն ունեցավ Մերձավոր Արևելքում: 

 

«Մեր ֆակուլտետն ու ամբիոնը լրջագույն դերակատարություն ունեն հայ-իրանական հարաբերությունների համատեքստում՝ իրականացնելով ոչ միայն կրթական և գիտական, այլև մշակութային դեսպանի առաքելություն: ԵՊՀ իրանագիտության ամբիոնն այսօր Հայաստանում և չեմ վախենա ասել նաև ԱՊՀ ողջ տարածքում այն խոշոր կենտրոնն է, որի աշխատակիցները, ուսանողները իրենց սոցիալական պարտքն են համարում Հայաստանում ներկայացնելու նաև Իրանը, իրանական մշակույթը, լեզուն, հազարամյա պատմությունը, քաղաքական միտքը և այլն»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ողջունեց և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար:

 

«Աշխարհում եղել են տարբեր հեղափոխություններ: Կցանկանայի առանձնացնել երեքը, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել ոչ միայն կոնկրետ երկրներում կամ տարածաշրջաններում, այլև ողջ աշխարհում: Դրանք են Ֆրանսիական հեղափոխությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունը և Իսլամական հեղափոխությունը: Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, որոնք ունեցել են լոկալ ազդեցություն, այս թվարկված երեքը ունեցել են համաշխարհային մարտահրավերներ և դերակատարություն»,- նշեց Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

 

Հայ և իրանցի ավելի քան 30 մասնակիցներ հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին պատմության, քաղաքագիտության, մշակույթի խնդիրներին և Իսլամական հեղափոխության ազդեցությանը Իրանի ներքին և արտաքին քաղաքականության և ժամանակակից գրականության վրա:

 

«Հեղափոխության տարեդարձը մեր հարևան և բարեկամ երկրի համար շատ կարևոր օր է և կարևոր իրադարձություն տարածաշրջանի զարգացումների համապատկերում: Ես ուրախ եմ, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը, շարունակելով հաստատուն ավանդույթները, այսօր իրականացնում է այս միջոցառումը»,- ասաց դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Այլ նորություններ
ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ԻԲՐԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս տարի ԵՊՀ-ն դիմորդներին հատկացնում է 339 անվճար տեղ, որից 38-ը վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդներինն է: Ըստ այդմ` անվճար համակարգի 10%-ը հատկացվում է բանակից զորացրվածներին: Բացի այդ, այն դիմորդները, ովքեր որոշակի ժամկետում իրականացրել են մարտական հերթապահություն, և որոնց առաջադիմությունը գերազանցել է 10 միավորը բակալավրիատում և 14 միավորը` մագիստրատուրայում, կունենան ուսման վարձի 30%-ի չափով զեղչի հնարավորություն:
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում: