30.11.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՖԻԶԻԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ
ՖԻԶԻԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ
Նոյեմբերի 28-ին Ֆիզիկայի ֆակուլտետում համալսարանականների եւ բարձր դասարանի աշակերտների միջեւ անցկացվեց ֆիզիկայի անհատական օլիմպիադա:

Օլիմպիադան կազմակերպել էին Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն եւ ֆակուլտետի մի խումբ ակտիվ ուսանողներ Մուրադ Թովմասյանը, Սեւադա Հովսեփյանը, Հրանտ Ղարիբյանը, Արման Մարգարյանը, Հայկ Սարգսյանը, Վահե Ճիտոյանը եւ Բիլոր Կուրղինյանը. այն նվիրված էր ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին:

 

Ուսանողները ոչ միայն մասնակցել են օլիմպիադայի ընթացիկ եւ ստուգիչ աշխատանքներին, այլեւ ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմել մրցութային առաջադրանքները: «Մեր նպատակն է, հիմնական շեշտը դնելով դպրոցական գիտելիքների վրա, օլիմպիադաների միջոցով մասնակիցներին հնարավորություն ընձեռել չափելու իրենց ուժերը»,- ասում է Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Իշխան Վարդանյանը: Օլիմպիադային մասնակցում են ոչ միայն Երեւանի ֆիզմաթ., ՀՊՃՀ հենակետային վարժարանի, թիվ 62 դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանների, այլեւ Վանաձորի «Էվրիկա» եւ Գյումրու «Ֆոտոն» վարժարանների աշակերտները:

 

«Առաջադրված էին հինգ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկվում էր 5 միավորանոց սանդղակով: Առաջադրանքները միջին բարդության էին: Օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Մուրադ Թովմասյանը հորինել էր օպտիկային վերաբերող խնդիր, որի լուծման դեպքում ստացվում էր 50 թվի պատկերը: Սա հատուկ մտածված խնդիր էր, որն էլ հենց խորհրդանշում էր ֆակուլտետի հոբելյանը»,- պատմում է Իշխան Վարդանյանը:

 

Առաջին պատվավոր հորիզոնականը 17,5 միավորով զբաղեցրեց Վահե Գալստյանը (ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ 1-ին կուրս,), 13,5 միավորով նրան հաջորդեց Հայկ Հակոբյանը (Ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան), իսկ երրորդ տեղը 10 միավորով զբաղեցրին Աշոտ Գրիգորյանը (ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ 1-ին կուրս), Վալերի Վարդանյանը (ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ 1-ին կուրս) եւ Սիփան Բաբերցյանը (ՀՊՃՀ, 1-ին կուրս): Պատվավոր երեք տեղերը զբաղեցրած ուսանողներին կհանձնվեն պատվոգրեր եւ մեդալներ: Եվս 4 ուսանողներ կստանան խրախուսական պատվոգրեր:

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1938 թվականին, իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ 1943 թվականին: