28.12.2012 | 
Մշակույթ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵ´Ր
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵ´Ր
Գրինչի գողացած Ամանորն այսօր վերադարձավ Մայր բուհ: ❄

Բանն այն է, որ այսօր համալսարանականներն ամփոփեցին աշխատանքային տարին, այն էլ` տոնական տրամադրությամբ: Իսկ այդ տրամադրությունն ապահովողները ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներն էին, որոնք ներկայացրին ամանորյա համերգ-ներկայացումը: Կազմակերպիչը Մշակույթի կենտրոնն էր:


Կենտրոնի դահլիճում կայացած միջոցառմանը մասնակցում էին բոլոր խմբակների սաները` երգի, պարի, թատրոն-ստուդիայի եւ այլն: Տոնական տրամադրությանը հաղորդակից լինելու էին եկել ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ ու ուսանողներ: Աշխարհի դեմ չարացած Գրինչը գողացել էր Ամանորը, իսկ բեմից հնչած հին ու նոր հայտնի ամանորյա երգերը, ուրախ ու տոնական պարերը եւ ներկայացման համառ մասնակիցները նրան ստիպեցին սիրել տոնն ու այն վերադարձնել բոլորին: Վերջում էլ բոլորին շնորհավորեց գտնված Ամանորի գլխավոր հերոսը` Ձմեռ պապին:

 

«Տարին ԵՊՀ-ն փակում է լավ արդյունքներով: Կարծում եմ` 2013 թ-ը մեզ համար կլինի նոր հաջողությունների տարի: Դժվարություններ էլ կլինեն. դրանք մեզ համար են, բայց մենք էլ նրա համար ենք աշխատում, որ այդ դժվարությունները հաղթահարենք: Ցանկանում եմ, որ բոլորիս կյանքում, անկախ տարիքից, Ամանորյա հեքիաթը լինի»,- շնորհավորելով ներկաներին` ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:


Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը բեմից բոլորին մաղթեց միմիայն գեղեցիկ ստեղծագործական կյանք:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։