08.12.2008 | 
Հասարակություն
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԻՏԵԼԻՔ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԻՏԵԼԻՔ
Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում կլոր սեղան-քննարկում էր:

«Տարածաշրջանային կոնֆլիկտներ» խորագիրը կրող կլոր սեղանը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության, սոցիոլոգիայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈւԳԸ-ների ջանքերով:Մասնակիցները թվով 24-ն էին, յուրաքանչյուր ֆակուլտետից` 8-ական ներկայացուցիչ: 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ երեք ֆակուլտետների ՈւԳԸ-ների համագործակցության գաղափարն ավելի վաղ է ծնվել, եւ այս կլոր-սեղանը առաջին քայլն է միայն: 

«Մենք ընտրել ենք թեմա, որն առնչվում է երեք մասնագիտություններին էլ: Թե հատկապես ինչ ընթացք կստանա քննարկումը, կախված է ուսանողներից»,- ասում է Անահիտ Մանասյանը:

Քննարկման առանցքը Լեռնային Ղարաբաղն էր ու Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ճանապարհները: Վարողի բարձրացրած հարցերը դիտարկվում էին առնվազն երեք տեսանկյունից:

«Նման միջոցառումների միջոցով փորձ է արվում մեզ հուզող հարցերին նայել առաջին հերթին մասնագետի, հետո միայն ՀՀ քաղաքացու աչքերով»,- նշում է կլոր սեղանի վարող Հակոբ Մաթեւոսյանը: Նա վստահ է, սակայն, որ հազվադեպ է հաջողվում բավարար չափով չեզոք եւ օբյեկտիվ լինել:

«Նման քննարկումները ուսանողների ունեցած ինֆորմացիան վերածում են գիտելիքի: Իսկ միաժամանակ երեք ֆակուլտետների ներգրավվածությունը ապահովում է գիտելիքի միաժամանակ մի քանի աղբյուր»,- ասում է ԵՊՀ ՈւԳԸ փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը եւ ավելացնում, որ հենց կլոր սեղաններն են ուսանողներին ձերբազատում ազատ արտահայտվելու բարդույթներից:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: