27.12.2006 | 
Հասարակություն
ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը դեկտեմբերի 27-ին էր:

ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում բուհի գործունեության հիմնական նպատակը կրթության բարձր որակի ապահովումն էր: «ԵՊՀ-ն ընտրել է այդ դրույթին համընթաց շարժվելու ուղին, ինչը համապատասխանում է միջազգային հանրության արդի պահանջներին եւ Բոլոնիայի գործընթացին»,- ասաց ռեկտորը:

Ըստ նրա` այսօր Մայր բուհի կարեւորագույն խնդիրներից մեկը դասախոսական կազմի երիտասարդացումն է: 2005-2006 թթ. ԵՊՀ-ում դասախոս-ուսանող հարաբերությունը կազմել է 1/9,5: «Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մենք կարող ենք կորցնել մի շատ կարեւոր հատկանիշ` դասախոսի եւ ուսանողի անմիջական շփման հնարավորությունը: Ըստ իս` դա անպայման պետք է պահել»,- վստահ է Արամ Սիմոնյանը:

Որպես ձեռքբերում` նշվեց համալսարանի եւ գործատուների միջեւ ակտիվ համագործակցության փաստը: Ապագա մասնագետների պատրաստման համար գործատուներն այսօր արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում` ուսումնական ծրագրեր իրականացնելով հենց Երեւանի պետական համալսարանի հետ: Խորհուրդը միաձայն հավանություն տվեց 2005-2006 թթ. ԵՊՀ գործունեության մասին հաշվետվությանը:

ԵՊՀ պլանավորման եւ ֆինանսական կառավարման վարչության պետ Վլադիմիր Պետրոսյանը ներկայացրեց 2006 թ-ի ԵՊՀ բյուջեի կատարողականը: Նշվեց, որ 2006-ին ԵՊՀ եկամուտները կազմել են 4158584 դրամ, իսկ ծախսերը` 3913167 դրամ: ԵՊՀ խորհուրդը 2006 թ-ի կատարողականը գնահատեց բավարար:

Վլադիմիր Պետրոսյանը խորհրդին ներկայացրեց նաեւ 2007 թ-ի ԵՊՀ բյուջեի նախագիծը, որ պիտի կազմի 4511364,5 դրամ:

Նիստի ավարտին ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր պրոֆեսորներին, ովքեր դարձել են Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամներ, նաեւ բոլոր ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի առթիվ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: