05.12.2008 | 
Հասարակություն
«ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ»
«ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ»
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճն այսօր շնչում էր Սարոյանով:

Մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Մեկ ժամից ավելի դահլիճում Սարոյանի ոգին էր, կազմակերպիչները փորձել էին գրողին ներկայացնել բոլոր տեսանկյուններից:

«Հանդիպում Սարոյանի հետ» խորագիրը կրող միջոցառման ընթացքում ներկայացվեցին դրվագներ ամերիկահայ գրողի կյանքից: Մեծանուն գրողի մանկությունից պատառիկներ պատմում էին ոչ միայն միջոցառման մասնակիցները, այլեւ ինքը` Սարոյանը. ցուցադրվեցին հատվածներ գրողի հետ անցկացված հեռուստատեսային հարցազրույցից:

Հայ, Ռուս, Ռոմանագերմանական բանասիրության եւ Արեւելագիտության ֆակուլտետների ուսանողների շնորհիվ Սարոյանն այսօր խոսում էր մի քանի լեզվով: Աշխարհահռչակ գրողի ստեղծագործություններից հատվածներ հնչեցին ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն եւ թուրքերեն: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու հատված Սարոյանի «Տարեկանի արտը» պիեսից:

Միջոցառումը զերծ չէր նաեւ գիտական տարրերից. Հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի երկու ուսանող զեկույցի միջոցով հանդիսականին ներկայացրին Սարոյան-ստեղծագործողի հոգեբանական եւ փիլիսոփայական կերպարը:

Իր կառուցվածքով միջոցառումը գիտամշակութային էր: Կազմակերպիչների խոսքերով` ձեւաչափի նման ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն «Սարոյան» երեւույթով: 

«Ուսանողների բացարձակ մեծամասնությունը վստահ է, որ ՈւԳԸ-ն միայն խիստ գիտական, «ծանր» միջոցառումներ է կազմակերպում: Սարոյանական երեկոն կոչված է կոտրելու այդ կարծրատիպը»,- ասաց ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից: