13.02.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Մշակույթ
ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արտասահմանյան մասնագետները իրենց գիտելիքներն ու փորձը կիսելու են համալսարանականների հետ:

Փետրվարի 26-ին եւ 27-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է միջազգային կոնֆերանս` «Օտար լեզուներ և գրականություն. տեսություն և պրակտիկա» թեմայով: Կազմակերպիչը` ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը, անգլերենի բոլոր մասնագետներին հրավիրում է մասնակցելու:

 

Իսկ փետրվարի 25-ից մինչեւ մարտի 2-ը անցկացվելու են դասախոսների որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ: Դրանք վարելու են արտասահմանից հրավիրված բարձրակարգ մասնագետները: Փետրվարի 26-ին, 28-ին եւ մարտի 2-ին ժամը 10:00-ին «Լեզու եւ մշակույթ» թեմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես կգա Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տեր-Մինասովան:

 

Ֆինլանդիայի Յոնսու համալսարանի պրոֆեսոր Ջոն Սոցբերին դասախոսություններ կկարդա փետրվարի 25-ին, 27-ին եւ 28-ին` համապատասխանաբար ժամը 10:00-ին եւ 13:00-ին: Նա կվերլուծի գեղարվեստական գրականության քննության ձեւերն ու մեթոդները: Իսկ մեկ այլ արտասահմանյան բուհի` ԱՄՆ Սուրբ Հովհաննես համալսարանի դասախոս Էլիզ Քիրաջյանը փետրվարի 25-ին եւ 27-ին` ժ. 13-ին եւ 12-ին, իր դասախոսությունների ընթացքում կվերլուծի անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման խնդիրները: Ամբողջ դասընթացը տեղի է ունենալու ԵՊՀ 7-րդ մասնաշենքում տեղակայված Եղիշե Չարենցի անվան դահլիճում:

 

Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Մանրամասների համար դիմել ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն: Հասցեն` Աբովյան 52, 332 սենյակ: Հեռ.` 54-43-97, (091) 45 95 81:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստն ու «Արդյունքի և անհատականացման վրա հիմնված ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում. հնարավորություններ բոլորի համար» խորագրով սեմինար-քննարկումը: