20.04.2012 | 
Գիտություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԷՐ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԷՐ
Ապագա իրավագետների ուշադրության կենտրոնում միջազգային իրավական ակտի հիմնադրույթներն էին:

Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում երեկ եւ այսօր կազմակերպվել էր «1980 թ-ի «Ապրանքների միջազգային առուծախի պայմանագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան» խորագրով միջֆակուլտետային գիտաժողով, որը համատեղ ուժերով նախաձեռնել էին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը եւ դասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Հարկ է նշել, որ գիտաժողովի` պատշաճ մակարդակով անցկացման համար զեկուցողները, որոնց հիմնական մասը մագիստրատուրայի ուսանողներ էին, աշխատել են ավելի քան 6-7 ամիս: «Հայաստանը 2005 թ-ին միացել է 1980 թ-ին Վիեննայում ընդունված եւ 1988 թ-ի հունվարի 1-ից գործող ՄԱԿ-ի կոնվենցիային: Մեզանում այն սկսել է կիրառվել 2010 թ-ի հունվարի 1-ից: Ցավոք, միջազգային իրավական այս ակտը մինչեւ այսօր ամբողջությամբ հետազոտված չէ»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Նաղդալյանը:

 

Ինչպես նշեց Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արմեն Հայկյանցը, գիտաժողովի նպատակն է ուսանողության շրջանում բարձրացնել վերոնշյալ կոնվենցիայի մասին գիտական հետազոտությունների եւ պրակտիկ կիրառման մակարդակը, վեր հանել կոնվենցիայի եւ մեր ազգային օրենսդրության միջեւ առկա հակասությունները, խնդիրներն ու բացերը, բացի այդ` հարկավոր է գտնել այդ խնդիրների լուծման ուղիները:

 

Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներ: Վերջիններս իրենց զեկուցումները ներկայացնում էին բավականին հետաքրքիր ձեւով. ապահովված էր թե´ հանրամատչելիությունը, թե´ գիտականությունը:

 

«Պետք է հյուրեր-զեկուցողներ ունենայինք նաեւ Տնտեսագիտության ֆակուլտետից, բայց վերջիններս գուցե ժամանակի սղության պատճառով չէին կարողացել բարձր մակարդակով պատրաստվել գիտաժողովին, արդյունքում հրաժարվեցին մասնակցելուց: Թեման արդիական է, եւ եթե չեմ սխալվում, սա առաջին դեպքն է, երբ ուսանողները քննության են առնում միջազգային իրավական որեւէ ակտ, ինչն իսկապես ողջունելի նախաձեռնություն է»,- նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

Վերջում դասախոսական կազմից ընտրված ժյուրին որոշեց լավագույն զեկուցողներին: Վերջիններս ստացան խրախուսական մրցանակներ եւ վկայագրեր, իսկ մյուս մասնակիցները պարգեւատրվեցին միայն վկայագրերով:

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: