Դեկտեմբերի 12-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ միջոցառում-ակցիա` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Դրամաշնորհ շահած ակցիան կազմակերպել և իրականացնում էին ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանողները` ֆակուլտետի ՈւԽ-ի աջակցությամբ:
«Մենք սպասում էինք, որ շատերը մոտենալու են երաժշտություն լսելու և հյուրասիրությունից օգտվելու համար միայն, դա անակնկալ չէր: Բայց ամեն դեմքում նրանցից յուրաքանչյուրը մեկ անգամ ևս լսեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Խնդիրը ջրի հատակում է, մենք փորձում այն ջրի երես հանել»,- ասաց ակցիայի կազմակերպիչ-համակարգող, սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանող Վարուժան Սահակյանը:
Ակցիայի ընթացքում սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանողները հարցումներ են իրականացրել 1000 ուսանողների շրջանում: Հարցաթերթիկի միջոցով փորձ է արվել պարզել, թե որքանով է երիտասարդությունը տեղեկացված:
«Իմ իրականացրած հարցման մասնակից 36 ուսանողներից 8-ը ընդհանրապես չգիտեին, թե ինչ է ՄԻԱՎ-ը: Այնուամենայնիվ վստահորեն կարելի է ասել, որ ակցիան դրական արդյունք կտա. հարցման բոլոր անտեղյակ մասնակիցներն էլ տեղում բացում և կարդում էին նախապես բաժանված բուկլետները»,- ասաց հարցումներն իրականացնող ուսանողներից Տաթև Կարապետյանը:
Վարուժան Սահակյանը տեղեկացրեց, որ այս միջոցառումը մեծ ակցիայի մի մասն էր միայն: Շարունակվելու են տեղեկատվական ակցիաները, կպատրաստվի սոցիալական գովազդ, առաջիկայում կհրապարակվեն նաև հարցումների արդյունքները:
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։

ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: